Ավտովթար Երևան-Նինոծմինդա ավտոճանապարհին. տուժածների թվում կա 5-ամյա երեխա
Արտակարգ Պատահար
Հունիսի 23-ին, ժամը 04.00-ին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկատվություն է ստացվել, որ հունիսի 22-ին ժամը 19.50-ի սահմաններում Երևան-Նինոծմինդա ավտոճանապարհին՝ Եփրեմենկո գյուղի մոտակայքում (Բավրայից 12 կմ կեռու) տեղի է ունեցել ՃՏՊ:
Պարզվել է, որ«ԲՄՎ» մակնիշի 34OD337 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի մասից և շրջվել. կան տուժածներ:
Ավտոմեքենայի վարորդ Ն.Գ., ուղևորներ՝ Է.Գ.( 2009թ. ծնված), Գ.Գ. և Հ.Գ. դուրս են բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Նինոծմինդայի հիվանդանոց:
Բժիշկները Ն.Գ.-ի և Է.Գ.-ի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ Հ.Բ.-ի և Գ.Գ.-ի վիճակը ծանր:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան