Արսեն Բեգլարյանը կխաղա Եվրոպա լիգայում
Սպորտ
Հունիսի 20-ին Կապանի «Գանձասարը» վաղաժամ խզեց պայմանագիրը Հայաստանի հավաքականի դարպասապահ Արսեն Բեգլարյանի հետ:
Արդեն տեղեկացրել էինք, որ «Շիրակը» պայմանագիր էր ստորագրել երիտասարդ դարպասապահի հետ, որն ուժի մեջ էր մտնում օգոստոսի 1-ից: Այդ դեպքում Բեգլարյանը բաց կթողներ Եվրոպա լիգայի մեկնարկային հանդիպումնրեը: Իսկ այժմ, «Շիրակը» վերակնքեց Բեգլարյանի հետ պայմանագիրը, որն ուժի մեջ է մտնում հունիսի 23-ից: Այս մասին տեղեկացնում է Գյումրիի ակումբի պաշտոնական կայքը:
Այսպիսով, Արսեն Բեգլարյանը Շիրակի կազմում կմասնակցի Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլին:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան