Այս իշխանությունների օրոք Ռուսաստանն ապագա չունի. Սաակաշվիլի
ԱՐԽԻՎ
Վրաստանի նախագահ Միխաիլ Սաակաշվիլին, մեկնաբանելով Ռուսաստանի նախագահական ընտրությունները, որի արդյունքներով առաջին փուլում հաղթել է գործող վարչապետ Վլադիմիր Պուտինը, հայտարարել է, որ այսօրվա ղեկավարության ձեռքում Ռուսաստանը հետընթաց է ապրելու, հաղորդում է Газета.Ru-ն։
«Ինչ էլ տեղի ունենա Ռուսաստանում՝ այդ երկրի այսօրվա կուրսով ու քաղաքականությամբ, ինչպիսի ընտրություններ էլ նրանք անցկացնեն, ներկայիս իշխանությունների պարագայում նրանք ապագա չունեն, քանի որ անցյալ են կառուցում... Նրանք ոչ միայն վերականգնեցին ԽՍՀՄ հիմնը, ոչ միայն ձգտում են վերականգնել սովետական կայսրությունը... Նրանք երկիրը հետ են տանում նաև հոգեպես...»,- ասել է Սաակաշվիլին։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում