Պուտինն ու Ալիևը քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորման հարցը
Արտաքին Քաղաքական
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսով քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»` հղում կատարելով Կրեմլի մամուլի ծառայությանը:
«Օրակարգային տարածաշրջանային ակտուալ հարցերի, այդ թվում' Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ կարծիքների փոխանակության ժամանակ ռուսաստանյան կողմը հաստատել է խնդրի խաղաղ լուծման որոնման մեջ բազմակողմանի օժանդակություն ցուցաբերելու իր պատրաստակամությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ:


















































Ամենադիտված
Հրապարակվել է սպանված Խամենեիի նստավայրի լուսանկարները (Ֆոտոշարք)