Չեմպիոնների լիգա. «Բանանցի» մրցակիցը հայտնի է
Սպորտ
ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում` Շվեյցարիայի Նիոն քաղաքում, տեղի ունեցավ Չեմպիոնների լիգայի 2014/2015 թթ. մրցաշրջանի առաջին և երկրորդ փուլերի վիճակահանությունը: Երևանի «Բանանցը» կհանդիպի Անդորրան ներկայացնող «Սանտա Կոլոմա» թիմի հետ:
Հանդիպումները տեղի կունենան հուլիսի 1-ին կամ 2-ին և 8-ին կամ 9-ին: Անդորրական թիմի արգելքը հաղթահարելու դեպքում երկրորդ փուլում «Բանանցը» կմրցի Թել-Ավիվի «Մաքքաբիի» հետ: Հանդիպումները տեղի կունենան հուլիսի 15-ին կամ 16-ին և հուլիսի 22-ին կամ 23-ին: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան