Մագնուս Կարլսենը կարծում է, որ Մունդիալում կհաղթի Արգենտինան
Սպորտ
Շախմատի աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը հետևում է ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղերին և ունի իր ֆավորիտները:
«Այո, ես հետևում եմ ֆուտբոլի աշխարհի առաջնությանը, սակայն վերջին շրջանում ինձ չի հաջողվել դիտել խաղերը: Կարծում եմ` Արգենտինան կհաղթի, սակայն ես երկրապագում եմ Կոտ դ' Իվուարին»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց աշխարհի չեմպիոնը:
Մագնուս Կարլսենը Մադրիդի «Ռեալ»-ի մեծ երկրապագու է:
Մագնուս Կարլսենն աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճեց 2013 թվականին` Հնդկաստանում կայացած ԱԱ-ում` հաղթելով Վիշի Անանդին: Կարլսենը օրեր առաջ նաև նվաճեց արագ և կայծակնային աշխարհի չեմպիոնի կոչումը:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան