Խրուշչովի թոռնուհին առաջարկում է Առնոլդ Շվարցենեգերին նշանակել Ռուսաստանում ԱՄՆ դեսպան
Հասարակություն
Նախկին Խորհրդային Միության առաջնորդ Նիկիտա Խրոշչովի թոռնուհին` Նինա Խրուշչովան առաջարկում է հոլիվուդյան հայտնի «տերմինատոր» Առնոլդ Շվարցենեգերին նշանակել Ռուսաստանում ԱՄՆ դեսպան և այս կերպ թուլացնել երկու երկրների միջև առկա լարվածությունը: Նման տեսակետ Խրուշչովան հայտնել է APA գործակալությանը տված հարցազրույցում:
Խրուշչովայի գնահատմամբ, Շվարցենեգերի մոտ միաձուլվում են մի շարք հատկանիշներ, որոնցով այդքան հիանում է ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինը:
Խրուշչովան հայտնել է, որ ՌԴ Նախագահը սիրում է շփվել կինոաստղերի հետ, զբաղվում է սպորտով, իսկ Շվարցենեգերը բոդիբիլդինգի հայտնի և նշանավոր մասնագետ է: «Բացի այդ, Շվարցենեգերը ունի բավական ուժ և մկաններ, որպեսզի կարողանա արգելել Ռուսաստանի մուտքը Վրաստան և Մերձդնեստր: Պուտինն ու Շվարցենեգերը տիրապետում են գերմաներենի և կարող են հաղորդակցվել տարբեր թեմաների շուրջ: Ի վերջո, նրանք կարող են խոսել կանանց մասին: Չէ՞ որ վերջերս երկուսն էլ ամուսնության հետ կապված խնդիրներն ունեին և երկուսի մոտ էլ արձանագրվել էր դավաճանություն»,- ասել է Խրուշչովան:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան