«Ժողովուրդ». «Ժառանգության» ներկայացուցիչները բազմաթիվ հարցեր ունեն Րաֆֆի Հովհաննիսյանին
Հայկական Մամուլ
«Ժառանգություն» կուսակցությունը հունիսի 28-ին համագումար է հրավիրել։ Ու թեեւ այդ կուսակցության ներկայացուցիչները համագումարին ընդառաջ բազմաթիվ հարցեր ունեն` ուղղված իրենց առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին, կան նաեւ որոշ տարակարծություններ' շատ հարցերում, այնուամենայնիվ, նա հաճախ չի լինում կուսակցությունում, որպեսզի հարցեր տրվեն: «Ժառանգության» շատ ներկայացուցիչներ սպասում են, որ հենց համագումարի օրը իրենց հուզող հարցերը տան Ր. Հովհաննիսյանին: «Ժառանգություն» կուսակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանը «Ժողովուրդ»-ին ասաց.
«Այս ընթացքում կան կուսակցության ուղեգծի վերաբերյալ քննարկում, տարբեր դիրքորոշումներ: Ու հենց կուսակցության համագումարն էլ կպատասխանի այդ հարցերին, թե ո՞ւր շարժվել, ի՞նչ անել եւ ո՞րն է այդ գիծը»: Հավելենք, որ մինչ կուսակցականները կոնկրետ հարցերի պատասխանի են սպասում Ր. Հ.ովհաննիսյանից, «Ժողովուրդ»-ի թղթակիցը հանգստյան օրերին «Ժառանգություն» կուսակցության առաջնորդին հանդիպեց Սեւանա լճի ափամերձ ռեստորանային համալիրներից մեկում' ընտանիքի անդամների հետ միասին:
Շարունակությունը` «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան