«Ժողովուրդ». ԵԽԽՎ-ում ելույթ է ունենալու Ալիևը. սպասվում է, որ հայկական պատվիրակությունն իր հարցերով տհաճ անակնկալներ կմատուցի նրան
Հայկական Մամուլ
Երեկվանից մեկնարկած եւ այսօր շարունակվող ԵԽԽՎ լիագումար նստաշրջանում «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ կրքերը հնարավոր է թեժանան: Բանն այն է, որ այսօրվա նիստին ԵԽԽՎ-ում ելույթ է ունենալու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, որից հետո պատվիրակները հնարավորություն են ունենալու նրան հարցեր տալ:
Սպասվում է, որ հայկական պատվիրակությունն իր հարցերով տհաճ անակնկալներ կմատուցի նրան: Նշենք, որ երեկ էլ ԵԽԽՎ-ում ելույթ է ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը: Իսկ մինչ այդ, ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակությունը փորձել է բանաձեւի նախագիծ մտցնել՝ պատճառաբանելով, թե իբր ադրբեջանական տարածքներն օկուպացված են հայկական ուժերի կողմից, առաջարկելով՝ հայկական պատվիրակությանը զրկել ձայնի իրավունքից: Սակայն այս նախաձեռնությունը տապալվել է, փոխարենը 37 կողմ, 32 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների առկայության մասին բանաձեւի նախագիծը:
Շարունակությունը` «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան