«Հրապարակ». Գանձարանում փող չկա
Հայկական Մամուլ
Հովիկ Աբրահամյանի կառավարությունը ԱԺ վերջին արտահերթ նիստից հետո, հուլիսի 1-ին «ընդառաջ», հայտնվել է մի շարք խնդիրների առաջ՝ պետական աշխատողների աշխատավարձը պետք է բարձրանա, սակայն գանձարանում փող չկա: Պետք է ցույց տրվի՝ արդյո՞ք բոլորը հայտնվեցին հավասար հարկային դաշտում, թե՞ ոմանք ավելի «հավասար» գտնվեցին, քան մյուսները:
Որոշ աղբյուրների համաձայն, խնդիրներ են առաջացել նաեւ բանկիրների հետ: Ճիշտ է, ԿԲ ղեկավար Արթուր Ջավադյանի հետ Հովիկ Աբրահամյանի հարաբերությունները «շակալադնի» են, սակայն այն, որ վարչապետն ընդունել է «Հին Էրիվանի» սեփականատեր Մանվել Տեր-Առաքելյանին, խնդիրներին «մոտիկից» ծանոթացել, դուր չի եկել բանկիրներին, ովքեր եզրակացրել են՝ եթե իրենց յուրաքանչյուր կլիենտի հետ կառավարությունն անհատական հանդիպում ունենա, ի՞նչ կլինի: Զուգահեռաբար, Աբրահամյանն ընդունել է նաեւ Տեր-Առաքելյանի «պարտատեր» «Յունիբանկի» տնօրեն Վարդան Աթայանին, սակայն կողմերի միջեւ դեռ վերջնական «դաշն» չկա: Ի դեպ, հետաքրքիր է, որ նույն' «Հին Էրիվանի» տնօրենը մեղադրում էր Դավիթ Հարությունյանի եղբորը՝ իր հյուրանոցի համար գնորդներ «գտնելու» համար, եւ Հովիկ Աբրահամյանի հանդիպումը Տեր-Առաքելյանի հետ պատճառաբանվում է օր օրի սուպերնախարար դարձող Դավիթ Հարությունյանին «տեղը դնելու» նկատառումով նաեւ:
Շարունակությունը` «Հրապարակ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան