Տաճատ Վարդապետյանը բարձր է գնահատում հայ-վրացական հարաբերությունների ներկայիս մակարդակը
Արտաքին Քաղաքական
ՀՀ ազգային ժողովի պատգամավոր Տաճատ Վարդապետյանը բարձր է գնահատում հայ-վրացական հարաբերությունների ներկայիս մակարդակը, սակայն կարծում է, որ հարաբերություններն ավելի ամրապնդելու և խորացնելու հեռանկարներ կան: «Նաև ՀՀ նախագահի՝ օրերս Վրաստան կատարած այցը, կարծում եմ, որ մեզ համար կունենա դրական հետևանքներ և նոր ձեռքբերումների առիթ կհանդիսանա հարաբերությունների խորացման և հետագա ամրապնդման առումով»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց պատգամավորը:
Անդրադառնալով ջավախքահայության խնդիրներին՝ պատգամավորը նշեց, որ վերջին անգամ Ջավախքում եղել է 3 շաբաթ առաջ: «Վերջերս այնտեղ տեղի ունեցան նաև տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, վերընտրվեցին Ջավախքում Ախալքալաքի և Նինոծմինդայի շրջանային գործադիր մարմնի ղեկավարները»,- ասաց նա՝ հույս հայտնելով, որ ցանկացած ընտրություն իր հետ թարմ շունչ, դրական տեղաշարժ կբերի և′ Վրաստանի, և′ Ջավախքի ու վիրահայության համար:
Նա ընդգծեց, որ Վրաստանի նոր իշխանություններից ակնկալիքներ կան վիրահայերի խնդիրներին լուծում տալու առումով: Պատգամավորը փաստում է, որ Վրաստանի իշխանությունների նախընտրական խոստումները դանդաղորեն են կյանքի կոչվում, սակայն այն ակնկալիքը, որ իշխանություններն իրենց նախընտրական խոստումները կկատարեն, շարունակում է մնալ:


















































Ամենադիտված
Հրապարակվել է սպանված Խամենեիի նստավայրի լուսանկարները (Ֆոտոշարք)