Նախագահը հայտարարել է իր հրաժարականի մասին Գերմանացիների գրեթե կեսը կարծում է, որ Մերկելն ավելի ունակ է երկրի խնդիրները հաղթահարելու հարցում, քան Մերցը Նորվեգիայում գնդակահարել են որսի երկու մասնակցի. երրորդը ծանր վիրավորվել է Արգենտինայի հավաքականը ընկերական խաղում հաղթել է Բուրկինա Ֆասոյի ընտրանուն ՈՒԵՖԱ-ն արձագանքել է «Ռեալի» պահանջին՝ «Բարսելոնայի» դեմ գործի վերաբերյալ Ռուսական ԶՈՒ-ն ռազմական երկու ինքնաթիռ է կորցրել Հարկային վարչարարությունը պետք է դառնա ավելի կանխարգելիչ, կանխատեսելի և գործընկերային. ՊԵԿ նախագահ Իրազեկում․ Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ ՌԴԿԿ-ն հայտարարել է Մոսկվայում ակցիայի առնվազն 65 մասնակցի ձերբակալության մասին (տեսանյութ) Մերցի այցը Կիև դժգոհություն է առաջացրել Գերմանիայում Մոսկվայում կրկնակի սպանության մեջ կասկածվող Թեյմուրազ Գոգիաշվիլիի մոտ գտել են չորս ինքնաձիգ և նռնակներ Աննա Հակոբյանը պատասխանել է Աշոտյանին․ Մտքովս չէր անցել 2031-ին վարչապետի թեկնածություն առաջադրել (տեսանյութ) 

Մայրաքաղաքի բուժհաստատություններում բնակիչների նկատմամբ պետք է ցուցաբերվի պատշաճ վերաբերմունք

Հասարակություն

Մայրաքաղաքի բուժհաստատությունների գործունեությանն առնչվող հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի, ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի և մայրաքաղաքի բուժհաստատությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ: Մեկ անգամ ևս շնորհավորելով ներկաներին մասնագիտական տոնի կապակցությամբ' քաղաքապետ Տարոն Մարգարյանը հույս է հայտնել, որ հաջորդ տարի այս օրը ոլորտի ձեռքբերումները կրկնակի կգերազանցեն ներկայիս ցուցանիշներ: Ինչպես տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, անդրադառնալով ոլորտում առկա խնդիրներին ու առաջիկա ծրագրերին` Երևանի քաղաքապետը նկատել է, որ բուժհաստատությունների առաջնային խնդիրը բնակիչներին պատշաճ և բարեհամբույր սպասարկելն է.

«Մենք նախարարի հետ արդեն քննարկել ենք ոլորտում առկա խնդիրները և մեր մոտեցումներն ինչպես այդ խնդիրների լուծման, այնպես էլ ոլորտի ընդհանուր զարգացման հետ կապված: Ըստ էության, մեր որդեգրած քաղաքականությունը հստակ է ու անփոփոխ. Մեր կողմից ձեզ առաջադրվող հիմնական պահանջը եղել ու մնում է բնակիչներին որակյալ բուժծառայությունների մատուցումը, այդ թվում նաև հատուկ ուշադրություն դարձնելով նրանց նկատմամբ ցուցաբերվող պատշաճ վերաբերմունքին: Ավելին, պետք է հաշվի առնել, որ պոլիկլինիկաները բնակիչների համար առողջապահության ոլորտի հետ շփման առաջին օղակն են և այնտեղ այցելող մեր քաղաքացիների զգալի մասը սոցիալապես անապահով են, ուստի մեզ համար առաջնահերթն ու կարևորը նրանց լրացուցիչ հոգսից ազատելը պետք է լինի, ոչ թե նոր հոգսեր ստեղծելը»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Անդրադառնալով քաղաքապետարանի որդեգրած քաղաքականությանն ու համայնքային ծրագրերով իրականացվող աշխատանքներին' քաղաքապետ Տարոն Մարգարյանը նաև ընդգծել է, որ հատկապես վերջին երկու տարիներին Երևանի քաղաքապետարանը խիստ նպատակային ծրագրեր է իրականացնում քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատությունների վերանորոգման և բուժսարքավորումների արդիականացման ուղղությամբ. «2013-ին համայնքային բյուջեով մենք բազմաթիվ նոր բուժսարքավորումներ կարողացանք ձեռք բերել և տրամադրել բուժհաստատություններին: Այս տարի այդ նպատակի համար նախատեսել են արդեն գրեթե կրկնապատիկ միջոցներ հատկացնել, ինչն իր հերթին զգալիորեն կնպաստի բուժօգնության առաջնային օղակում արդիական սարքավորումներով սպասարկում իրականացնելուն: Բացի այդ, համաբուժարաններում այսօր նաև վերանորոգման և ջեռուցման ծրագրեր են իրականացվում, որոնք ևս ուղղված են մեր համաքաղաքացիներին որակյալ բուժծառայությունների տրամադրմանը: Վերջին տարիներին մենք նաև սոցիալական ուղղվածության բազմաթիվ ծրագրեր ենք իրականացնում, որոնց շրջանակում անվճար բուժօգնություն ստանալու հնարավորություն ենք ընձեռում հատկապես սոցիալապես անապահով մեր քաղաքացիների համար: Եվ այս ծրագրերը լինելու են շարունակական»,- նշել է քաղաքապետը:

Երևանի քաղաքապետարանում հրավիրված խորհրդակցության շրջանակում ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն էլ իր հերթին, կարևորելով քաղաքապետարանի որդեգրած քաղաքականությունն ու համատեղ ծրագրերի իրականացումը, ընդգծել է, որ բուժհաստատությունները պետք է գործեն մեկ միասնական օրինակելի սկզբունքով, ինչն առավել արդյունավետ ու նպատակային կդարձնի դրանց աշխատանքը. «Սահմանված հստակ աշխատակարգով, նոր մոտեցումներով, պահանջներով ու պետական աջակցությամբ մենք, վստահ եմ, կգրանցենք զգալի արդյունքներ: Մեր առաջնային նպատակը պետք է լինի ոչ միայն հիվանդաբուժությունը, այլև մեր բնակիչների առողջության պահպանումն ու հիվանդությունների վաղ հայտնաբերումը: Ըստ այդմ, շեշտը պետք է դրվի առաջնային բուժօղակի կատարելագործման ու հզորացման վրա: Եվ, ինչպես արդարացիորեն նկատեց պարոն Մարգարյանը, շատ կարևոր է բնակչի նկատմամբ ցուցաբերվող վերաբերմունքը, ինչը ևս պետք է լինի օրինակելի»,- նշել է նախարարը:

Մայրաքաղաքի բուժհաստատությունների ղեկավարներն իրենց հերթին, շնորհակալություն հայտնելով ոլորտին ցուցաբերվող մշտական ուշադրության համար, հանդիպման շրջանակում իրենց մոտեցումներն ու առաջարկներն են ներկայացրել ոլորտի բարեփոխումների հետ կապված, նաև Երևանի քաղաքապետից և ՀՀ առողջապահության նախարարից ստացել իրենց հուզող հարցերի պատասխանները:

Մեկ անգամ ևս առանձնակի կարևորելով քաղաքացիներին պատշաճ բուժծառայությունների մատուցման ապահովումը, քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ առաջադրված պահանջների իրականացման հարցում Երևանի քաղաքապետարանի հսկողությունը լինելու է մշտական. «Ոլորտում, անշուշտ, ունենք դրական տեղաշարժ, սակայն դա դեռևս բավարար համարել չենք կարող, ուստի պետք է ձգտենք անել ավելին: Եվ, ինչպես արդեն ասացի, հատկապես մեր բնակիչների սպասարկման հարցում ձեզանից ակնկալում ենք պատշաճ բուժծառայությունների մատուցում, ինչպես նաև բարյացակամ վերաբերմունք նրանց հանդեպ: Այս ուղղությամբ վերահսկողությունը լինելու է խիստ, և քաղաքացիների կողմից հնչեցվող յուրաքանչյուր ահազանգ լիարժեք կուսումնասիրվի և կձեռնարկվեն համապատասխան քայլեր»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Նախագահը հայտարարել է իր հրաժարականի մասին Գերմանացիների գրեթե կեսը կարծում է, որ Մերկելն ավելի ունակ է երկրի խնդիրները հաղթահարելու հարցում, քան Մերցը Նորվեգիայում գնդակահարել են որսի երկու մասնակցի. երրորդը ծանր վիրավորվել է Արգենտինայի հավաքականը ընկերական խաղում հաղթել է Բուրկինա Ֆասոյի ընտրանուն ՈՒԵՖԱ-ն արձագանքել է «Ռեալի» պահանջին՝ «Բարսելոնայի» դեմ գործի վերաբերյալ Ռուսական ԶՈՒ-ն ռազմական երկու ինքնաթիռ է կորցրել Հարկային վարչարարությունը պետք է դառնա ավելի կանխարգելիչ, կանխատեսելի և գործընկերային. ՊԵԿ նախագահ Իրազեկում․ Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ ՌԴԿԿ-ն հայտարարել է Մոսկվայում ակցիայի առնվազն 65 մասնակցի ձերբակալության մասին (տեսանյութ) Մերցի այցը Կիև դժգոհություն է առաջացրել Գերմանիայում Մոսկվայում կրկնակի սպանության մեջ կասկածվող Թեյմուրազ Գոգիաշվիլիի մոտ գտել են չորս ինքնաձիգ և նռնակներ Աննա Հակոբյանը պատասխանել է Աշոտյանին․ Մտքովս չէր անցել 2031-ին վարչապետի թեկնածություն առաջադրել (տեսանյութ) Իրանը մտադիր է մեծացնել հրթիռների հեռահարությունը՝ ԱՄՆ-ի հետ նոր հակամարտության սպառնալիքի ֆոնին Թրամփը հայտարարել է Սուպեր բանականության ուժերի ստեղծման մասին Ակնհայտորեն ձևավորված են ադրբեջանական շահերի ու նարատիվների սպասարկման մեդիահարթակներ. Բադալյան Իրանը որոշումներ կկայացնի՝ հիմնվելով իր ազգային շահերի վրա․ Բաղայի Զելենսկի․ Ուկրաինան պատրաստ է մինչև հոկտեմբերի վերջը ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ տեխնիկական հանդիպման Իտալիայում Գարդա լճի ճամբարում խոշոր հրդեհ է բռնկվել. տուժել է 24 մարդ Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 4-ին․ դոլարն աճել է Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը Եվրախորհրդարանի 122 պատգամավոր առաջարկել է Ուկրաինային օգնելու համար օգտագործել ռուսական ավելի քան 200 միլիարդ եվրոյի սառեցված ակտիվներ Կուկուրելյան հաճախ է ազդում նյարդերիս վրա․ Պաու Կուբարսի Քանի դեռ խաղաղությունը հնարավոր չէ բանակցությունների ճանապարհով հաստատել, ՌԴ-ն կպայքարի իր ողջ ուժով. Պեսկով Գլխացավեր, ճնշում, ինֆարկտ. առաջիկա օրերին ովքե՞ր պետք է զգուշանան Պենտագոնը հաշվարկում է Լուսնի մերձակայքում ռազմական համակարգերի արժեքը. Հեգսեթ Գերմանիան Ուկրաինային ավելի քան 1 միլիարդ եվրոյի ռազմական աջակցություն է հատկացնում Իրանն արձակման է պատրաստել նկարահանման բարելավված ճշգրտությամբ Pars-2 արբանյակը Իսրայելցի զինվորականները Լիբանանի Զաուտար-էշ-Շարկիա քաղաքում մաքրման գործողություն են իրականացրել Թուրքիայում 4,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Պայքարում են` ոտքը փրկեն. ադրբեջանցու կրակոցից տուժած կնոջը 3 վիրահատություն է սպասվում ՆԳ նախարարն ու կառույցի ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակի հուշապատին (տեսանյութ) Հայտնի է Չեռնոգորիա-Հայաստան հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմը Լեհաստանն ու Ռումինիան հրաժարվել են մեծացնել ուկրաինական հացահատիկի տարանցումը Կաշպիրովսկու ընտանիքը գաղտնի կպահի նրա գերեզմանի տեղը Արաղչի. Իրանը պատրաստ է ավելի կոշտ պատասխանի, բայց չի փակում դիվանագիտության ճանապարհը Կոբախիձե. Վրաստանը TRIPP-ը մրցակից չի համարում, երթուղին կլրացնի Միջին միջանցքը Ֆինլանդիան Ռուսաստանից հшրձակման չի սպասում․ Ալեքսանդր Ստուբ Գերմանիայի կանցլերը Կիևում դիմել է Պուտինին Սպանվել է Վրաստանից արտահանձնված Ռուսաստանի քաղաքացին, որը մեղադրվում էր թմրամիջոցների հետ կապված հանցագործությունների մեջ 66-ամյա վարորդը «DAF» մակնիշի բեռնատարով Շերամի փողոցում վրшերթի է ենթարկել 2 կին հետիոտնի Կրետեում մեկ օրում գրանցվել է մոտ 22 հազար կայծակի հարված Կոբախիձե․ Ադրբեջանի և Հայաստանի հետ սահմանների դելիմիտացիայի հարցը կլուծվի բարեկամական ձևաչափով Մերցը և Զելենսկին հանդիպել են օդային տագնապի ազդանշանների ներքո Ծովում հայտնաբերված անծանոթ առարկան հետաձգել է Հելսինկիից Տալին ուղևորվող լաստանավը Կառավարությունը քննարկում է եկեղեցին հարկելու և գումարները հենց եկեղեցու միջոցառումներին ուղղելու տարբերակ Իրկուտսկի ալյումինի գործարանում դիմակների ռեժիմ է հայտարարվել․ վտանգավոր վարակի կասկած կա Ղալիբաֆ. Իրանը չի բացի Հորմուզի նեղուցը մինչև յոթ պայմանների կատարումը «Նոլո» փոթորիկն ուժեղացել է Խաղաղ օվկիանոսում՝ դառնալով երրորդ կարգի Կրեմլը սկսել է Պուտինի «Ուղիղ գծի» նախապատրաստումը՝ նեյրոցանցի օգնությամբ Օհայոյում Թրամփը ընտրություններում «մեծ անակնկալ» է խոստացել հանրապետականներին
Ամենադիտված