Տիգրան Համասյանն` Աֆրիկյանների ակումբի շենքում
Հասարակություն
«Մեր քաղաքը» հանրային-քաղաքացիական նախաձեռնությունը և «SOS! Փրկենք Աֆրիկյանների ակումբի շենքը» սիրով հրավիրում են բոլոր երևանցիներին ներկա գտնվելու աշխարհահռչակ դաշնակահար և կոմպոզիտոր Տիգրան Համասյանի ելույթին` ի պաշտպանություն Աֆրիկյանների ակումբի հուշարձան-շենքի:
Համերգը տեղի կունենա այսօր ժամը 15:00-ին, շենքի բակում՝ Տերյան 11 հասցեում:
«Մենք բարձր ենք գնահատում մեր քաղաքի պատմական ժառանգության պահպանությանը նպաստող ցանկացած նախաձեռնություն և ուրախ ենք, որ պատիվ ունենք մեր կողքին տեսնելու հռչակավոր երաժշտին»,- ասվում է նախաձեռնության հայտարարության մեջ:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան