Չգիտեի, որ Ավստրալիայի դեմ խաղն ազգային հավաքականում վերջինն էր Վիլյայի համար. Դել Բոսկե (շարժանկար)
Սպորտ
Իսպանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն մեկնաբանել է, թե ինչու Աշխարհի առաջնության խմբային փուլի Ավստրալիայի հետ խաղին փոխարինեց Դավիդ Վիլյային: Վիլյայի փոխարեն խաղադաշտ դուրս եկավ Մատան, ով նույնպես գոլի հեղինակ դարձավ:
Պահեստայինների նստարանին Վիլյան արտասվել է:
«Ես չգիտեի, որ դա նրա վերջին խաղն էր: Հասկանում եմ իր հիասթափությունը: Մեր կիսապաշտպանությանն ավելի շատ էներգիա էր պետք, և մենք պետք է խաղադաշտ հանեինք Մատային: Այդ պատճառով էլ Վիլյային փոխարինեցի»,- Դել Բոսկեի խոսքը մեջբերում է Marca-ն:



















































Ամենադիտված
Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում