Քաղաքագետը հուլիսի 1-ին Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալու համաձայնագրի ստորագրում չի կանխատեսում
Արտաքին Քաղաքական
«Կովկաս» ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանի կարծիքով` հուլիսի սկզբին Հայաստանն ամենայն հավանականությամբ չի ստորագրի Եվրասիական տնտեսական միությանը(ԵՏՄ) անդամակցելու համաձայնագիրը: Նրա գնահատմամբ` Հայաստանի մասով խնդիրը զուտ տեխնիկական է, և անհնար է մեկ շաբաթում հարցերը կարգավորել: Ըստ քաղաքագետի, հավանականությունը, որ ընդհանրապես ԵՏՄ ստեղծման համաձայնագիր չի ստորագրվի, նույնպես մեծ է, քանի որ Մաքսային միության անդամ երեք երկրները` Ռուսաստանը, Ղազախաստանն ու Բելառուսը միմյանց միջև չճշտված և չպարզաբանված հարցեր ունեն:
«Ես կարծում եմ, որ ավելի հավանական է, որ չեն հասցնի այդ տեխնիկական հարցերը կարգավորել մինչև հուլիսի մեկը: Ինչ վերաբերում է Ղարաբաղին, ապա սա որևէ կերպ չի առնչվում Ղարաբաղի հարցին, և անգամ տեխնիկական խնդիրների լուծումն ու Հայաստանի' ապագայում ԵՏՄ անդամ դառնալը որևէ ազդեցություն չեն ունենա Ղարաբաղի հարցի վրա»,- ասաց Ալեքսանդր Իսկանդարյանը:


















































Ամենադիտված
Հրապարակվել է սպանված Խամենեիի նստավայրի լուսանկարները (Ֆոտոշարք)