Սերժ Սարգսյանի հրամանով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամներ են նշանակվել
Քաղաքական
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամներ են նշանակվել: Ինչպես տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, հրամանագրում ասված է.
«Ղեկավարվելով Հայաuտանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 40-րդ հոդվածով և հիմք ընդունելով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամներ նշանակելու մասին առաջարկությունները' որոշում եմ.
1. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամներ նշանակել'
Գեորգի Մարտրիոսյանին' Հայաuտանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահի առաջարկած անդամ՝ վեց տարի ժամկետով,
Նունե Հովհաննիսյանին' Մարդու իրավունքների պաշտպանի առաջարկած անդամ՝ վեց տարի ժամկետով:
2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հուլիսի 15-ից»:


















































Ամենադիտված
Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում