ԼՂՀ նախագահն ու ՀՀ վարչապետը քննարկել են հայկական երկու պետությունների տնտեսական համագործակցության ուղիները
Արցախ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 24-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի նախագահի մամուլի ծառայաությունից, Բակո Սահակյանի և Հովիկ Աբրահամյանի առանձնազրույցից հետո հանդիպումը շարունակվել է ընդլայնված կազմով՝ ՀՀ կառավարական պատվիրակության մասնակցությամբ:
Քննարկվել է հայկական երկու պետությունների տնտեսական համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Հատուկ ուշադրություն է դարձվել մի շարք ռազմավարական և հեռանկարային ծրագերի իրականացմանը: Երկուստեք նշվել է ՀՀ և ԼՂՀ գերատեսչությունների միջև կապերի շարունակական խորացման անհրաժեշտությունը:
Հանդիպմանը ներկա են եղել ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, Ազգային ժողովի փոխխոսնակ Արթուր Թովմասյանը, պաշտոնատար այլ անձինք:


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան