Վավերացվել է Ռուսաստանի և Հայաստանի միջև ռազմատեխնիկական համագործակցության զարգացման պայմանագիրը
Արտաքին Քաղաքական
Դաշնության խորհուրդը հունիսի 25-ին վավերացրել է Ռուսաստանի և Հայաստանի միջև ռազմատեխնիկական համագործակցության զարգացման մասին պայմանագիրը, տեղեկացնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Փաստաթուղթն ստորագրվել է Երևանում 2013 թվականի հունիսի 25-ին: Այն սահմանում է ռազմական նշանակության արտադրանքի փոխադարձ մատակարարումների կարգը:
«Պայմանագրի համաձայն` ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումներն իրականացվելու են կողմերի լիազոր կազմակերպությունների կողմից կնքված պարտավորագրերով, առանց ներկրման/արտահանման թույլատրագրեր տալու», ասված է պայմանագրին կից փաստաթղթերում:
Ենթադրվում է, որ վավերացումից հետո պայմանագրի իրացման համապատասխան մեխանիզմը սահմանված կարգով կորոշվի ՌԴ-ի նախագահի կողմից, ինչը թույլ կտա կարգավորել գործադիր իշխանության համերկրային մարմինների գործակցությունը ցանկերի ձևավորման, դրանց համաձայնեցման, հաստատման, մատակարարումների վերաբերյալ պարտավորագրերի կնքման, դրանց գրանցման և իրացման նկատմամբ վերահսկողության փուլերում:


















































Ամենադիտված
Հրապարակվել է սպանված Խամենեիի նստավայրի լուսանկարները (Ֆոտոշարք)