ՌԴ Դաշնային խորհուրդը Ուկրաինայում զորքեր կիրառելու մասին որոշումը չեղյալ է հայտարարել
ԱՐԽԻՎ
Ռուսաստանի Դաշնային խորհուրդն հունիսի 25-ի նիստում քննարկել է երկրի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Ուկրաինայում ռուսական զորքեր կիրառելու մասին որոշումը չեղյալ համարելու առաջարկը: Այս մասին հայտնում է ria.ru-ն:
Այս որոշումը չեղյալ հայտարարելու օգտին քվեարկել է 153, դեմ արտահայտվել` մեկ սենատոր, ձեռնպահներ չեն գրանցվել: Ռուսաստանի Դաշնային խորհուրդն Ուկրաինայում ռուսական զորքեր կիրառելու մասին թույլտվությունը կայացրել էր այս տարվա մարտի 1-ին:
Պուտինը նախօրյակին խնդրել Էր Դաշնության խորհրդին՝ չեղյալ հայտարարել Ուկրաինայում ռուսական բանակն օգտագործելու հնարավորության վերաբերյալ 2014 թվականի մարտի 1-ի որոշումը:
Պարզաբանելով իր որոշումը՝ Պուտինը հայտարարել Է, թե ինքը շահագրգռված Է Ուկրաինայում խաղաղ երկխոսություն սկսելու համար պայմանների ստեղծմամբ:


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան