Շախմատային լրահոս
Սպորտ
Կարեն Ասրյանի հուշամրցաշարը
Գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը Ջերմուկում ավարտված Կարեն Ասրյանի հուշամրցաշարում ինը հնարավորից վաստակեց 7,5 միավոր և 67 մասնակիցների մեջ միանձնյա նվաճեց առաջին մրցանակը: Գրոսմայստեր Արման Փաշիկյանը կես միավոր ետ մնաց հաղթողից և զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը: Միջազգային վարպետ Տիգրան Հարությունյանը երրորդն էր 6,5 միավորով:
Հովհաննես Գաբուզյանը Վառնայում
Գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը Բուլղարիայի Վառնա քաղաքում անցկացվող օփենում վեց տուրից հետո վաստակել է 5,5 միավոր և միանձնյա գլխավորում է աղյուսակը:


















































Ամենադիտված
Տասնյակ հասցեներում ջուր չի լինի՝ հուլիսի 15-ին և 16-ին