Նախագահը հայտարարել է իր հրաժարականի մասին Գերմանացիների գրեթե կեսը կարծում է, որ Մերկելն ավելի ունակ է երկրի խնդիրները հաղթահարելու հարցում, քան Մերցը Նորվեգիայում գնդակահարել են որսի երկու մասնակցի. երրորդը ծանր վիրավորվել է Արգենտինայի հավաքականը ընկերական խաղում հաղթել է Բուրկինա Ֆասոյի ընտրանուն ՈՒԵՖԱ-ն արձագանքել է «Ռեալի» պահանջին՝ «Բարսելոնայի» դեմ գործի վերաբերյալ Ռուսական ԶՈՒ-ն ռազմական երկու ինքնաթիռ է կորցրել Հարկային վարչարարությունը պետք է դառնա ավելի կանխարգելիչ, կանխատեսելի և գործընկերային. ՊԵԿ նախագահ Իրազեկում․ Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ ՌԴԿԿ-ն հայտարարել է Մոսկվայում ակցիայի առնվազն 65 մասնակցի ձերբակալության մասին (տեսանյութ) Մերցի այցը Կիև դժգոհություն է առաջացրել Գերմանիայում Մոսկվայում կրկնակի սպանության մեջ կասկածվող Թեյմուրազ Գոգիաշվիլիի մոտ գտել են չորս ինքնաձիգ և նռնակներ Աննա Հակոբյանը պատասխանել է Աշոտյանին․ Մտքովս չէր անցել 2031-ին վարչապետի թեկնածություն առաջադրել (տեսանյութ) 

Մահացել է ՄԱԿ-ի Հայոց ցեղասպանությունը հաստատող զեկույցի հեղինակը

Հասարակություն

Լոնդոնում հունիսի սկզբին կյանքի 79-րդ տարում իր մահկանացուն է կնքել Բենջամին Ուիտակերը՝ Միավորված ազգերի կազմակերպությունում հայկական զանգվածային սպանությունները որպես ցեղասպանություն որակող զեկույցի հեղինակը: «Աշխարհը կորցրեց մեծ մարդասերի և ազգային փոքրամասնությունների իրավունքների ջատագովի»,-իր նոր խմբագրականում գրում է «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանը: «Ինձ բախտ է վիճակվել մի քանի տարի շարունակ սերտորեն գործակցել պարոն Ուիտակերի հետ Ժնևում, որտեղ նա որպես բրիտանացի փորձագետ ծառայում էր ՄԱԿ-ի խտրականության կանխարգելման և փոքրամասնությունների պաշտպանության ենթահանձնաժողովում, իսկ ես ներկայացնում էի Բնիկ ժողովուրդների միջազգային ասոցիացիան` կարմրամորթների մի հասարակական կազմակերպություն:

Պարոն Ուիտակերը ակտիվիստ իրավաբան էր, որը 1966 թվականին բրիտանական պառլամենտում ընտրվել էր Լոնդոնի հյուսիսից: 1971 թվականին նա դարձել էր Ազգային փոքրամասնությունների խմբի գործադիր տնօրեն, հրատարակել տասնյակ ուսումնասիրություններ համաշխարհային փոքրամասնությունների մասին, այդ թվում՝ հայերի:

1975 թվականին պարոն Ուիտակերը որպես բրիտանական փորձագետ նշանակվեց ՄԱԿ-ի խտրականության կանխարգելման և փոքրամասնությունների պաշտպանության ենթահանձնաժողովում` ՄԱԿ-ի մի ուսումնասիրության մեջ Հայոց ցեղասպանության հիշատակման վերաբերյալ սաստիկ վեճերի բուռն շրջանում: Նախնական ուսումնասիրության հեղինակը` Ռուանդայի հատուկ զեկուցող Նիկոդեմ Ռուհաշիանկիկոն, ճնշման էր ենթարկվել Թուրքիայի կողմից, որպեսզի ջնջի Հայոց ցեղասպանության հիշատակումը:

Թուրքական ճնշումներին հակազդելու համար մի խումբ հայեր, որոնց թվում էր նաև տողերիս հեղինակը, 1978 թվականին հաջողեցին խափանել զեկույցը ՄԱԿ-ի ենթահանձնաժողովում, այն բանից հետո, երբ հանվել էր Հայոց ցեղասպանության մասին հիշատակումը: Այն ժամանակ ես հարցրեցի պարոն Ուիտակերին, արդյոք նա կցանկանա դառնալ հատուկ զեկուցող` Ռուհաշիանկիկոյի ընդհատված զեկույցը շարունակելու համար: Պարոն Ուիտակերը տվեց իր համաձայնությունը պայմանով, որ ինքը չի փորձելու որևէ քվե հավաքել իր նշանակման համար:

Հաշվի առնելով նրա անբասիր համբավը որպես մարդու իրավունքների պաշտպանի, Ենթահանձնաժողովի անդամների ջախջախիչ մեծամասնությունը պարոն Ուիտակերին կողմ քվեարկեց որպես նոր հատուկ զեկուցողի, օժտելով նրան` «ցեղասպանության ոճրագործության կանխարգելման և պատժի մասին հարցի վերաբերյալ վերանայված և թարմացված զեկույց» նախապատրաստելու մանդատով: Միակ դժգոհողը Թուրքիայի պատվիրակն էր, որը գիտեր, որ Ռուհաշիանկիկոյի հանդեպ իր կառավարության կիրառած ահաբեկման մարտավարությունը չի գործելու պարոն Ուիտակերի դեպքում:

1985 թվականի օգոստոսին պարոն Ուիտակերը ՄԱԿ-ի ենթահանձնաժողովին ներկայացրեց վերանայված և թարմացված զեկույցը՝ Հայոց ցեղասպանությունը որակելով որպես ցեղասպանության օրինակ 20-րդ դարում: Երկար քննարկումներից հետո Թուրքիային չհաջողվեց ճնշում գործադրել Ենթահանձնաժողովի վրա՝ ջնջելու Հայոց ցեղասպանության հիշատակումը: Տասնչորս կողմ, մեկ դեմ և չորս ձեռնպահ քվեարկությամբ Ենթահանձնաժողովը ընդունեց զեկույցը, դրանով իսկ հաստատելով, որ Հայոց ցեղասպանությունը համապատասխանում է ՄԱԿ-ի՝ ցեղասպանության չափանիշներին:

Այդ ժամանակից ի վեր թուրք ժխտողականները հաճախ փորձել են ակնհայտ կեղծիք տարածել, թե իբր ոչ նման քվեարկություն է եղել, ոչ էլ ՄԱԿ-ի զեկույց… Նրանք նույնիսկ պնդում են, թե ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի խոսնակ Ֆարհան Հաքը 2000 թվականին ասել է թուրքական խմբերին, որ ՄԱԿ-ը «երբեք չի վավերացրել և չի պաշտպանել մի զեկույց, որով հայկական իրադարձությունը ներկայացվում է որպես «ցեղասպանություն»»: Ես ինքս դիմեցի պարոն Հաքին, և նա ասաց, որ տեղյակ է ՄԱԿ-ի մարդու իրավունքների մարմնի կողմից ընդունված զեկույցի մասին, որը հիշ ատակում է Հայոց ցեղասպանությունը: Նա պարզապես ասել էր թուրքական խմբերին, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան չի զբաղվել Հայոց ցեղասպանության հարցով:

Ցավոք, հայերի կողմից շատ քիչ բան է արվել Հայոց ցեղասպանությունը ճանաչող ՄԱԿ-ի այս խիստ կարևոր զեկույցի բացահայտման համար: Շատ զարմանալի է, որ 2000 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում նախագահ Քոչարյանը կոչ արեց ՄԱԿ-ին՝ ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Նախագահի օգնականները չէին տեղեկացրել նրան ՄԱԿ-ի ենթահանձնաժողովի 1985 թվականի զեկույցի մասին…

ՄԱԿ-ում միասին աշխատած տարիներից հետո մի քանի անգամ մեծ հաճույքով հանդիպել եմ պարոն Ուիտակերի հետ: 1980-ականների վերջերին մենք միասին հրավիրված էինք Արգենտինա, տեղի Հայ դատի հանձնախմբի կողմից` ՄԱԿ-ի և Հայոց ցեղասպանության վերաբերյալ մի շարք դասախոսություններ կարդալու համար: 2009 թվականին պարոն Ուիտակերը սիրով մասնակցեց Հայոց ցեղասպանության մասին իմ ելույթին բրիտանական պառլամենտում և շատ ջերմ արտահայտվեց ՄԱԿ-ում մեր նախկին համագործակցության մասին:

Հայաստանի Հանրապետությունը և աշխարհասփյուռ հայկական համայնքները պետք է հարգանքի տուրք մատուցեն պարոն Ուիտակերին, քանի որ 2015 թվականը ոչ միայն Հայոց ցեղասպանության հարյուրամյակն է, այլև ՄԱԿ-ի ցեղասպանության զեկույցի ընդունման 30-րդ տարելիցը:

ՄԱԿ-ի ենթահանձնաժողովի երեք այլ անդամ, որոնք չափազանց մեծ աջակցություն ցուցաբերեցին ցեղասպանության զեկույցի ընդունման ժամանակ, դեռ ողջ են. Արգենտինայից Լեանդրո Դեսփույը, Ֆրանսիայից Լուի Ժուանեն և տիկին Էրիկա Դայեսը Հունաստանից: Դեսփույն արդեն պարգևատրվել է Հայաստանի նախագահի կողմից: Ժուանեն և Դայեսը ևս արժանի են նման գնահատականի Հայաստանի և Սփյուռքի կողմից»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Նախագահը հայտարարել է իր հրաժարականի մասին Գերմանացիների գրեթե կեսը կարծում է, որ Մերկելն ավելի ունակ է երկրի խնդիրները հաղթահարելու հարցում, քան Մերցը Նորվեգիայում գնդակահարել են որսի երկու մասնակցի. երրորդը ծանր վիրավորվել է Արգենտինայի հավաքականը ընկերական խաղում հաղթել է Բուրկինա Ֆասոյի ընտրանուն ՈՒԵՖԱ-ն արձագանքել է «Ռեալի» պահանջին՝ «Բարսելոնայի» դեմ գործի վերաբերյալ Ռուսական ԶՈՒ-ն ռազմական երկու ինքնաթիռ է կորցրել Հարկային վարչարարությունը պետք է դառնա ավելի կանխարգելիչ, կանխատեսելի և գործընկերային. ՊԵԿ նախագահ Իրազեկում․ Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ ՌԴԿԿ-ն հայտարարել է Մոսկվայում ակցիայի առնվազն 65 մասնակցի ձերբակալության մասին (տեսանյութ) Մերցի այցը Կիև դժգոհություն է առաջացրել Գերմանիայում Մոսկվայում կրկնակի սպանության մեջ կասկածվող Թեյմուրազ Գոգիաշվիլիի մոտ գտել են չորս ինքնաձիգ և նռնակներ Աննա Հակոբյանը պատասխանել է Աշոտյանին․ Մտքովս չէր անցել 2031-ին վարչապետի թեկնածություն առաջադրել (տեսանյութ) Իրանը մտադիր է մեծացնել հրթիռների հեռահարությունը՝ ԱՄՆ-ի հետ նոր հակամարտության սպառնալիքի ֆոնին Թրամփը հայտարարել է Սուպեր բանականության ուժերի ստեղծման մասին Ակնհայտորեն ձևավորված են ադրբեջանական շահերի ու նարատիվների սպասարկման մեդիահարթակներ. Բադալյան Իրանը որոշումներ կկայացնի՝ հիմնվելով իր ազգային շահերի վրա․ Բաղայի Զելենսկի․ Ուկրաինան պատրաստ է մինչև հոկտեմբերի վերջը ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ տեխնիկական հանդիպման Իտալիայում Գարդա լճի ճամբարում խոշոր հրդեհ է բռնկվել. տուժել է 24 մարդ Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 4-ին․ դոլարն աճել է Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը Եվրախորհրդարանի 122 պատգամավոր առաջարկել է Ուկրաինային օգնելու համար օգտագործել ռուսական ավելի քան 200 միլիարդ եվրոյի սառեցված ակտիվներ Կուկուրելյան հաճախ է ազդում նյարդերիս վրա․ Պաու Կուբարսի Քանի դեռ խաղաղությունը հնարավոր չէ բանակցությունների ճանապարհով հաստատել, ՌԴ-ն կպայքարի իր ողջ ուժով. Պեսկով Գլխացավեր, ճնշում, ինֆարկտ. առաջիկա օրերին ովքե՞ր պետք է զգուշանան Պենտագոնը հաշվարկում է Լուսնի մերձակայքում ռազմական համակարգերի արժեքը. Հեգսեթ Գերմանիան Ուկրաինային ավելի քան 1 միլիարդ եվրոյի ռազմական աջակցություն է հատկացնում Իրանն արձակման է պատրաստել նկարահանման բարելավված ճշգրտությամբ Pars-2 արբանյակը Իսրայելցի զինվորականները Լիբանանի Զաուտար-էշ-Շարկիա քաղաքում մաքրման գործողություն են իրականացրել Թուրքիայում 4,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Պայքարում են` ոտքը փրկեն. ադրբեջանցու կրակոցից տուժած կնոջը 3 վիրահատություն է սպասվում ՆԳ նախարարն ու կառույցի ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակի հուշապատին (տեսանյութ) Հայտնի է Չեռնոգորիա-Հայաստան հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմը Լեհաստանն ու Ռումինիան հրաժարվել են մեծացնել ուկրաինական հացահատիկի տարանցումը Կաշպիրովսկու ընտանիքը գաղտնի կպահի նրա գերեզմանի տեղը Արաղչի. Իրանը պատրաստ է ավելի կոշտ պատասխանի, բայց չի փակում դիվանագիտության ճանապարհը Կոբախիձե. Վրաստանը TRIPP-ը մրցակից չի համարում, երթուղին կլրացնի Միջին միջանցքը Ֆինլանդիան Ռուսաստանից հшրձակման չի սպասում․ Ալեքսանդր Ստուբ Գերմանիայի կանցլերը Կիևում դիմել է Պուտինին Սպանվել է Վրաստանից արտահանձնված Ռուսաստանի քաղաքացին, որը մեղադրվում էր թմրամիջոցների հետ կապված հանցագործությունների մեջ 66-ամյա վարորդը «DAF» մակնիշի բեռնատարով Շերամի փողոցում վրшերթի է ենթարկել 2 կին հետիոտնի Կրետեում մեկ օրում գրանցվել է մոտ 22 հազար կայծակի հարված Կոբախիձե․ Ադրբեջանի և Հայաստանի հետ սահմանների դելիմիտացիայի հարցը կլուծվի բարեկամական ձևաչափով Մերցը և Զելենսկին հանդիպել են օդային տագնապի ազդանշանների ներքո Ծովում հայտնաբերված անծանոթ առարկան հետաձգել է Հելսինկիից Տալին ուղևորվող լաստանավը Կառավարությունը քննարկում է եկեղեցին հարկելու և գումարները հենց եկեղեցու միջոցառումներին ուղղելու տարբերակ Իրկուտսկի ալյումինի գործարանում դիմակների ռեժիմ է հայտարարվել․ վտանգավոր վարակի կասկած կա Ղալիբաֆ. Իրանը չի բացի Հորմուզի նեղուցը մինչև յոթ պայմանների կատարումը «Նոլո» փոթորիկն ուժեղացել է Խաղաղ օվկիանոսում՝ դառնալով երրորդ կարգի Կրեմլը սկսել է Պուտինի «Ուղիղ գծի» նախապատրաստումը՝ նեյրոցանցի օգնությամբ Օհայոյում Թրամփը ընտրություններում «մեծ անակնկալ» է խոստացել հանրապետականներին
Ամենադիտված