«Ժողովուրդ». ԵԽԽՎ-ն այն տեղն է, որտեղ դիվանագիտություն չեն «խաղում»
Հայկական Մամուլ
«Նոր ժամանակներ» կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում համոզմունք հայտնեց, որ հայկական պատվիրակության կողմից նախօրեին ԵԽԽՎ նիստի ժամանակ Ադրբեջանի նախագահի հայտարարություններն անպատասխան թողնելը սխալ էր: «Ես կարծում եմ, որ նրա ցինիկ պահվածքին պետք էր պատասխան տալ, ԵԽԽՎ-ն այն տեղն է, որտեղ դիվանագիտություն չեն «խաղում», դա խորհրդարանական ամբիոն է, որտեղ ընդունված կարգի համաձայն՝ բոլորն էլ ելույթներ են ունենում, բոլորն էլ պատասխաններ են տալիս' առավելեւս նման ցինիկ պահվածքին»,-նշեց մեր զրուցակիցը:
Իսկ ղարաբաղա-ադրբեջանական սահմանում առկա իրավիճակի լարվածությունը, ըստ Արամ Կարապետյանի՝ Ադրբեջանին անհրաժեշտ է, «որ ցույց տան, թե Հայաստանում պատերազմ է, վատ իրավիճակ է եւ նման խնդիրներ ունեցող երկրին ընդունելով Եվրասիական տնտեսական միության կազմում, միության անդամ երկրները պրոբլեմներ կունենան»:
Շարունակությունը` «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում