«Հրապարակ». Կառավարությունում շարունակվում է կադրային «չիստկան». գործից հանվում են ոչ միայն Տիգրան Սարգսյանի կադրերը
Հայկական Մամուլ
Թերթի տեղեկություններով, կառավարությունում շարունակվում է կադրային «չիստկան». գործից հանվում են ոչ միայն Տիգրան Սարգսյանի կադրերը, այլեւ Վազգեն Սարգսյանի: Դեռ այն օրերից կառավարության արարողակարգի «շեֆ» աշխատող Երվանդ Ազարյանի նկատմամբ Հովիկ Աբրահամյանը դրսեւորել է նույն վերաբերմունքը, ինչ ժամանակին ԱԺ աշխատակազմի արարողակարգի պետի նկատմամբ:
Երեկ մեր փորձերը՝ խոսել նրա հետ, հաջողություն չունեցան. չէր պատասխանում հեռախոսազանգերին: Մեր տեղեկություններով, նորանշանակ վարչապետի վիրավորական արտահայտությունները պատճառ են դարձել, որ 6 վարչապետ փոխած պաշտոնյան դիմում գրի եւ հեռանա:
Շարունակությունը` «Հրապարակ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում