«Ժողովուրդ». Էլեկտրաէներգիայի գնի ե՛ւ բարձրացում կլինի, ե՛ւ կառավարության փիար
Հայկական Մամուլ
Հուլիսի 1-ին նախատեսված է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստը, որի ժամանակ էլ պետք է որոշում կայացվի էլեկտրաէներգիայի սակագները բարձրացնելու մասին:
Ըստ ՀԾԿՀ-ի հայտարարության՝ 1 կվտ/ժամի դիմաց սակագինը բարձրանալու է 3.85 դրամով եւ այժմ ցերեկային ժամերի համար գործող 1կվտ/ժամի դիմաց՝ 38, իսկ գիշերային ժամերի համար՝ 28 դրամի դիմաց կկազմի համապատասխանաբար 41.85, եւ 31.85 դրամ: Սակայն, իշխանությունները պատրաստվում են հերթական անգամ էժան պոպուլիզմով զբաղվել, եւ ինչպես հայտնում են «Ժողովուրդ»-ի աղբյուրները, վարչապետ Հովիկ Աբրահամյանը նամակով կդիմի հանձնաժողովին եւ կխնդրի վերանայել հիշյալ սակագները, ինչի արդյունքում նախատեսվող ավելացումը կլինի, բայց մոտ մեկ դրամով պակաս: Այսինքն՝ ե՛ւ բարձրացում կլինի, ե՛ւ կառավարության փիար:
Շարունակությունը` «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում