ՏԻՄ ընտրություններից առաջ այսօր լռության օր է COP17-ի «Կանաչ գոտում» ԿԳՄՍ նախարարությունը ներկայանում է առանձին տաղավարով Հրդեհ է բռնկվել Հիտլերի նախկին նստավայրում՝ «Արծվի բնում» Հայաստանի բանկերում արտարժույթի փոխարժեքները՝ հոկտեմբերի 24-ի դրությամբ Լույս չի լինի. հասցեներ Տիգրան Աբրահամյանը՝ իշխանության հնարավոր «արկածախնդրության» և ընդդիմության առաջ ծառացած վտանգների մասին Tesla-ն և SpaceX-ը կարող են միավորվել․ ինչ է հայտնի Մասկի ծրագրի մասին COP17-ի շրջանակում այսօր կանցկացվեն Բնության և մշակույթի ֆորումն ու կենսաբազմազանությանը նվիրված քննարկում Հանրապետությունում առաջիկա օրերին տեղումներ են կանխատեսվում Հրազդանում, Արարատում, Վանաձորում և Գյումրիում օդում փոշու թույլատրելի շեմի գերազանցումներ են գրանցվել Նոր Զելանդական ընկերությունը Հայաստանին առաջարկում է հազվագյուտ կենդանիներին հետևելու նոր տեխնոլոգիա Այսօր տասներկու սուրբ վարդապետների հիշատակության օրն է 

«Ժողովուրդ». Ինչու է մեր ԱԱԾ-ն ինքնաբացահայտվել՝ կորցնելով հակազդելու նման արդյունավետ միջոցը

Հայկական Մամուլ

Երեկ ՀՀ ԱԱԾ մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որով տեղեկացնում է, որ հայրենի հատուկ ծառայությունները բացահայտել եւ վնասազերծել են ադրբեջանական հատուկ ծառայությունների վիրտուալ փորձերը' տարբեր սոցիալական ցանցերի միջոցով կեղծ օգտատերերի անվան տակ ՀՀ քաղաքացիներից տեղեկություններ կորզելու ուղղությամբ: Որպես «դարի օպերացիա» ներկայացված այդ երկարաշունչ հաղորդագրությունն այն աստիճան սնապարծ ու ինքնագոհ ձեւակերպումներով էր կազմված, որ մի պահ անգամ կասկածելի թվաց՝ արդյոք դրա հեղինակը ՀՀ ազգային անվտանգության ծառայությունն է, որն ավանդաբար ընկալվում է որպես լուրջ կառույց:

Այսպես. բացահայտելով ընդամենը մի քանի կեղծ օգտատերերի, այն էլ` հայրենասեր եւ ուշադիր ՀՀ քաղաքացիների շնորհիվ, ԱԱԾ-ն իր հաղորդագրությունում նշում է. «ՀՀ ԱԱԾ կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում 2013թ. բացահայտվել էր ադրբեջանական հատուկ ծառայությունների պարզ եւ պրիմիտիվ գործելաոճը, որը, այլընտրանք չունենալու պատճառով, վերջիններս որդեգրել էին' օգտագործելով ինտերնետային սոցցանցերի հնարավորությունները»: Հետաքրքիր է, թե որքանով է հիմնավոր մեր քաջարի ԱԱԾ-ի վստահությունը, որ ազերիներն «այլընտրանք չունեն»: Եվ կամ այն պնդումը, թե նրանք չեն հրաժարվում «հնություն դարձած գործելաոճից»: Մենք, իհարկե, միայն ուրախ կլինենք, եթե վիրտուալ հետախուզությունը հայրենի հատուկ ծառայությունների համար այլեւս «հնություն դարձած գործելաոճ է»:

Սակայն վերհիշելով մեր ԱԱԾ-ի բացարձակ անգործությունը այնպիսի աղմկահարույց դեպքերում, ինչպես Սաֆարովի արտահանձնումն էր, կամ էլ' մայիսի 29-ին Աստանայում Նազարբաեւի ընթերցած նամակը ( Ս. Սարգսյանի պնդումները, թե իրենք տեղյակ էին այդ նամակի մասին, կարծում ենք, հենց « հնություն դարձած գործելաոճի» դրսեւորում էր), դժվար է հավատալ դրան:

Իրականում ձախողվելով լուրջ հարցերում, այս միջինից էլ ցածր կարեւորության «օպերացիան» նման պաթոսով ներկայացնելով' ՀՀ ԱԱԾ-ն պարզապես փորձում է ցույց տալ, թե բացի ընդդիմադիր գործիչների ու ոչ իշխանական գործարարների խոսակցությունները գաղտնալսելուց, երբեմն նաեւ երկրի ազգային անվտանգությամբ է զբաղվում:

Եվ, ի դեպ, եթե ազերի հետախույզներին մերոնք պարբերաբար կեղծ տեղեկատվություն էին հրամցնում, որից, ինչպես նշված է ԱԱԾ հաղորդագրությունում, նրանք «ուրախությունից գլուխները կորցրած» զեկուցում էին իրենց ղեկավարությանը՝ իրականում նրանց մոլորեցնելով, ավելի քան անհասկանալի է, թե ինչու է մեր ԱԱԾ-ն ինքնաբացահայտվել՝ կորցնելով հակազդելու նման արդյունավետ միջոցը:

Շարունակությունը` «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ՏԻՄ ընտրություններից առաջ այսօր լռության օր էԱրաբական և իսլամական երկրները կոչ են արել վերականգնել Հորմուզում երթևեկությունըCOP17-ի «Կանաչ գոտում» ԿԳՄՍ նախարարությունը ներկայանում է առանձին տաղավարովՀրդեհ է բռնկվել Հիտլերի նախկին նստավայրում՝ «Արծվի բնում»Հայաստանի բանկերում արտարժույթի փոխարժեքները՝ հոկտեմբերի 24-ի դրությամբԼույս չի լինի. հասցեներՏիգրան Աբրահամյանը՝ իշխանության հնարավոր «արկածախնդրության» և ընդդիմության առաջ ծառացած վտանգների մասինTesla-ն և SpaceX-ը կարող են միավորվել․ ինչ է հայտնի Մասկի ծրագրի մասինCOP17-ի շրջանակում այսօր կանցկացվեն Բնության և մշակույթի ֆորումն ու կենսաբազմազանությանը նվիրված քննարկումՀանրապետությունում առաջիկա օրերին տեղումներ են կանխատեսվումՀրազդանում, Արարատում, Վանաձորում և Գյումրիում օդում փոշու թույլատրելի շեմի գերազանցումներ են գրանցվելԹրամփը խոստովանել է ուկրաինական կարգավորման համար մաքսատուրքերի անարդյունավետությունըՆոր Զելանդական ընկերությունը Հայաստանին առաջարկում է հազվագյուտ կենդանիներին հետևելու նոր տեխնոլոգիաԱյսօր տասներկու սուրբ վարդապետների հիշատակության օրն էԱրման Ծառուկյանը Լաս Վեգասում նվաճել է RAF ազատ ոճի ըմբշամարտի լիգայի չեմպիոնական գոտինՏավուշում դպրոցներ կմիաձուլվեն. «Փաստ»Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ»Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ»Կապանում կեղծ ընդդիմադիր են փնտրում. «Հրապարակ»«Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ»ԱԺ-ում ոստիկանական կարգեր են հաստատել. «Հրապարակ»«Հրապարակ»․ Ստեփանավանի համայնքապետն արձակուրդում մեդալներ է բաժանել Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ»«Հրապարակ»․ Խորհրդարանում վերանորոգման թեժ շրջան է Մարզպետների հարցը՝ իշխանությունների օրակարգում․ «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն. ով է պատասխան տալու ադրբեջանցի հովիվի՝ սահմանը հատելու միջադեպի համար․ «Ժողովուրդ»Թոշակառուն ձեղնահարկում պահված քարտերի շնորհիվ միլիոնատեր է դարձելBugatti-ն վերականգնել է հայելու պես փայլող եզակի «Veyron»-ըՎան Գոգի «Աստղալից գիշերը» կարող է իրական երկնքի պատկեր լինելՀայտնի է ուսուցիչների կամավոր ատեստավորման ժամանակացույցըՊԵԿ-ը հայտնել է` imID Mobile ID համակարգի նույնականացման ծառայությունն աշխատում է բնականոն ռեժիմովՌուսաստանը հոկտեմբերի 27-ից Խերսոնի ուղղությամբ «լռության ռեժիմ» կսահմանիՀորդանանի եկեղեցիներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել, կան զոհերԱվստրիան ռուս դիվանագետների է արտաքսում. ՌԴ-ն՝ խոստանում պատասխանելԹուրքիան կշարունակի միջնորդական ջանքերը՝ հանուն խաղաղության. ԷրդողանՈւկրաինայի զինված ուժերը հրթիռային հարված են հասցրել Օրյոլի ձեռնարկությանըՆախկին կնոջ և երեխայի ներկայությամբ ինքնահրկիզում կատարած տղամարդը հիվանդանոցում մահացել էՍախարովի մրցանակը շնորհվել է Միջազգային քրեական դատարանինՍտեփանավանում՝ 10 ձերբակալված, Սև ծովում խորտակված նավում՝ ուկրաինացիներ ու ադրբեջանցիներՀայաստանն ավանդաբար աջակցում է տիեզերքի հետազոտմանն ու այն խաղաղ նպատակներով օգտագործմանըԹուրքիան քննարկում է Սև ծովում նավագնացության անվտանգության ապահովման հարցերըՀայաստանը դարձել է Եվրոպայի մշակութային ժառանգության առաջատար զբոսաշրջային ուղղությունըՔենիայի մայրաքաղաքում 12-հարկանի շենք է փլուզվելՉարենցավան-Ալափարս ճանապարհին բախվել են «Lada»-ն ու «Mercedes»-ը. կա տուժածՄոսկվայի բոլոր օդանավակայանները դադարեցրել են գործունեությունը, «Շերեմետևոն» հայտարարել է տագնապի ռեժիմ և խնդրել ուղևորներին ապաստան գտնելToyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր էՆրա նման քաղաքապետ երբեք չենք ունեցել. աբովյանցիներն` Էդուարդ Բաբայանի մասինՏաջիկստանում ՀԱՊԿ հատուկ նշանակության ուժերի «Կոբալտ-2026» զորավարժություններն են անցկացվելԿարեն Բրուտյանն այցելել է զորամասեր և ծանոթացել ծառայության կազմակերպմանը
Ամենադիտված