Նախագահը հայտարարել է իր հրաժարականի մասին Գերմանացիների գրեթե կեսը կարծում է, որ Մերկելն ավելի ունակ է երկրի խնդիրները հաղթահարելու հարցում, քան Մերցը Նորվեգիայում գնդակահարել են որսի երկու մասնակցի. երրորդը ծանր վիրավորվել է Արգենտինայի հավաքականը ընկերական խաղում հաղթել է Բուրկինա Ֆասոյի ընտրանուն ՈՒԵՖԱ-ն արձագանքել է «Ռեալի» պահանջին՝ «Բարսելոնայի» դեմ գործի վերաբերյալ Ռուսական ԶՈՒ-ն ռազմական երկու ինքնաթիռ է կորցրել Հարկային վարչարարությունը պետք է դառնա ավելի կանխարգելիչ, կանխատեսելի և գործընկերային. ՊԵԿ նախագահ Իրազեկում․ Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ ՌԴԿԿ-ն հայտարարել է Մոսկվայում ակցիայի առնվազն 65 մասնակցի ձերբակալության մասին (տեսանյութ) Մերցի այցը Կիև դժգոհություն է առաջացրել Գերմանիայում Մոսկվայում կրկնակի սպանության մեջ կասկածվող Թեյմուրազ Գոգիաշվիլիի մոտ գտել են չորս ինքնաձիգ և նռնակներ Աննա Հակոբյանը պատասխանել է Աշոտյանին․ Մտքովս չէր անցել 2031-ին վարչապետի թեկնածություն առաջադրել (տեսանյութ) 

Հայաստանում գրանցված է 5022 թմրամոլ

Հասարակություն

Հայաստանում գրանցված թմրամոլների թիվը 5022-ն է: Սա պաշտոնական վիճակագրություն է, որ հունիսի 26-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր նարկոլոգ Պետրոս Սեմերջյանը: Նախորդ տարվա համեմատությամբ թիվն աճել է 594-ով: Ոչ պաշտոնական վիճակագրությամբ թմրամոլների թիվը մոտ 30.000 է, նրան ցից 12.000-ը օգտագործում են թմրամիջոց ներերակային ճանապարհով: Այս մարդկանց վերաբերյալ տեղեկատվությունն այնքան էլ մեծ չէ, քանի որ նրանք չեն դիմել բուժհաստատություններ և չեն գրանցվել որպես թմրամոլներ:

Ըստ Սեմերջյանի` Հայաստանում թմրամոլների թիվը տարեցտարի աճում է, և դրա պատճառները ոչ միայն թմրամիջոցների օգտագործումն է, այլև այն հանգամանքը, որ թմրամոլության դեմ պայքարի շրջանակում բժշկական կենտրոններում մատուցվող ծառայության որակն է բարձրացել, թմրամիջոց օգտագործելու համար անձը քրեական պատասխանատվության չի ենթարկվում և այժմ այդ հակումից ազատվել ցանկացողները գիտեն ում դիմեն և ինչպես:

Հայաստանում թմրամիջոց օգտագործողների տարիքային շեմը տատանվում է 30-45 տարեկանի շրջակայքում: «Բուժվող անչափահասներ չկան, թմրամոլությամբ տառապող կանանց թիվն էլ 57 է»,- ասաց Սեմերջյանը' հավելելով, որ տարիքը, կարողությունն ու կրթությունը որևէ նշանակություն չունի թմրամոլ դառնալու հարցում:

«Սկզբում նրանք փորձում են հաճույքի համար, հետո հաճույքը վերածվում է կախվածության և տառապանքի»: Հայաստանում թմրամոլությունից ունեցած կախվածության դեմ բուժման արդյունավետությանը Սեմերջյանը 100 տոկոսանոց գնահատական է տալիս' հավելելով, որ կլինիկայում բժիշկների հսկողությամբ թմրամոլն ազատվում է կախվածությունից: Թե հետագայում անձն իրեն ինչպես կդրսևորի` բժիշկների իրավասության և պատասխանատվության ներքո չէ:

Սեմերջյանի խոսքով` բուժմանը զուգահեռ, անձը պետք է դրսևորի անհրաժեշտ կամքի ուժ, ցանկություն, որպեսզի կարողանա հիվանդասենյակի պատերից դուրս` հասարակության մեջ չտրվել րոպեական գայթակղությանը:

«Այս առումով շատ անհրաժեշտ է ոչ միայն բժիշկների, այլև հոգեբանների միջամտությունը: Հաճախ խորհուրդ են տալիս, որպեսզի թմրամոլությամբ տառապող անձը փոխի իր միջավայրը, ընկերներին, բնակարանը: Սակայն դա Հայաստանում այդքան էլ իրատեսական չէ: Եթե արտասահմանում գործում են վերականգնողական կենտրոններ, որտեղ թմրամոլությամբ տառապողը կարող է 6 ամսից մեկ տարի ժամկետով ապրել և բուժվել, մարզվել, կրթվել, Հայաստանում նման կենտրոններ առայժմ չկան: Հայաստանում գործող կենտրոնները վերականգնողական ծառայություններ մատուցում են, սակայն արդյունավետությունն, իհարկե, այն չէ»:

Գուցե վերականգնողական կենտրոնների բացակայությունն է պատճառը, կամ էլ թմրամոլությամբ տառապողները հիվանդասենյակներից դուրս չեն կարողանում գտնել անհրաժեշտ կամքի ուժ, սակայն նրանց հետագայի վերաբերյալ Սեմերջյանի ներկայացրած վիճակագրությունը հուսադրող չէ. բժշկական աջակցություն ստանալուց հետո թմրամոլների 80 տոկոսը որոշ ժամանակ անց կրկին վերադառնում է կլինիկա' թմրամիջոցներից ունեցած կախվածությունից ազատվելու համար:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Նախագահը հայտարարել է իր հրաժարականի մասին Գերմանացիների գրեթե կեսը կարծում է, որ Մերկելն ավելի ունակ է երկրի խնդիրները հաղթահարելու հարցում, քան Մերցը Նորվեգիայում գնդակահարել են որսի երկու մասնակցի. երրորդը ծանր վիրավորվել է Արգենտինայի հավաքականը ընկերական խաղում հաղթել է Բուրկինա Ֆասոյի ընտրանուն ՈՒԵՖԱ-ն արձագանքել է «Ռեալի» պահանջին՝ «Բարսելոնայի» դեմ գործի վերաբերյալ Ռուսական ԶՈՒ-ն ռազմական երկու ինքնաթիռ է կորցրել Հարկային վարչարարությունը պետք է դառնա ավելի կանխարգելիչ, կանխատեսելի և գործընկերային. ՊԵԿ նախագահ Իրազեկում․ Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ ՌԴԿԿ-ն հայտարարել է Մոսկվայում ակցիայի առնվազն 65 մասնակցի ձերբակալության մասին (տեսանյութ) Մերցի այցը Կիև դժգոհություն է առաջացրել Գերմանիայում Մոսկվայում կրկնակի սպանության մեջ կասկածվող Թեյմուրազ Գոգիաշվիլիի մոտ գտել են չորս ինքնաձիգ և նռնակներ Աննա Հակոբյանը պատասխանել է Աշոտյանին․ Մտքովս չէր անցել 2031-ին վարչապետի թեկնածություն առաջադրել (տեսանյութ) Իրանը մտադիր է մեծացնել հրթիռների հեռահարությունը՝ ԱՄՆ-ի հետ նոր հակամարտության սպառնալիքի ֆոնին Թրամփը հայտարարել է Սուպեր բանականության ուժերի ստեղծման մասին Ակնհայտորեն ձևավորված են ադրբեջանական շահերի ու նարատիվների սպասարկման մեդիահարթակներ. Բադալյան Իրանը որոշումներ կկայացնի՝ հիմնվելով իր ազգային շահերի վրա․ Բաղայի Զելենսկի․ Ուկրաինան պատրաստ է մինչև հոկտեմբերի վերջը ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ տեխնիկական հանդիպման Իտալիայում Գարդա լճի ճամբարում խոշոր հրդեհ է բռնկվել. տուժել է 24 մարդ Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 4-ին․ դոլարն աճել է Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը Եվրախորհրդարանի 122 պատգամավոր առաջարկել է Ուկրաինային օգնելու համար օգտագործել ռուսական ավելի քան 200 միլիարդ եվրոյի սառեցված ակտիվներ Կուկուրելյան հաճախ է ազդում նյարդերիս վրա․ Պաու Կուբարսի Քանի դեռ խաղաղությունը հնարավոր չէ բանակցությունների ճանապարհով հաստատել, ՌԴ-ն կպայքարի իր ողջ ուժով. Պեսկով Գլխացավեր, ճնշում, ինֆարկտ. առաջիկա օրերին ովքե՞ր պետք է զգուշանան Պենտագոնը հաշվարկում է Լուսնի մերձակայքում ռազմական համակարգերի արժեքը. Հեգսեթ Գերմանիան Ուկրաինային ավելի քան 1 միլիարդ եվրոյի ռազմական աջակցություն է հատկացնում Իրանն արձակման է պատրաստել նկարահանման բարելավված ճշգրտությամբ Pars-2 արբանյակը Իսրայելցի զինվորականները Լիբանանի Զաուտար-էշ-Շարկիա քաղաքում մաքրման գործողություն են իրականացրել Թուրքիայում 4,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Պայքարում են` ոտքը փրկեն. ադրբեջանցու կրակոցից տուժած կնոջը 3 վիրահատություն է սպասվում ՆԳ նախարարն ու կառույցի ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակի հուշապատին (տեսանյութ) Հայտնի է Չեռնոգորիա-Հայաստան հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմը Լեհաստանն ու Ռումինիան հրաժարվել են մեծացնել ուկրաինական հացահատիկի տարանցումը Կաշպիրովսկու ընտանիքը գաղտնի կպահի նրա գերեզմանի տեղը Արաղչի. Իրանը պատրաստ է ավելի կոշտ պատասխանի, բայց չի փակում դիվանագիտության ճանապարհը Կոբախիձե. Վրաստանը TRIPP-ը մրցակից չի համարում, երթուղին կլրացնի Միջին միջանցքը Ֆինլանդիան Ռուսաստանից հшրձակման չի սպասում․ Ալեքսանդր Ստուբ Գերմանիայի կանցլերը Կիևում դիմել է Պուտինին Սպանվել է Վրաստանից արտահանձնված Ռուսաստանի քաղաքացին, որը մեղադրվում էր թմրամիջոցների հետ կապված հանցագործությունների մեջ 66-ամյա վարորդը «DAF» մակնիշի բեռնատարով Շերամի փողոցում վրшերթի է ենթարկել 2 կին հետիոտնի Կրետեում մեկ օրում գրանցվել է մոտ 22 հազար կայծակի հարված Կոբախիձե․ Ադրբեջանի և Հայաստանի հետ սահմանների դելիմիտացիայի հարցը կլուծվի բարեկամական ձևաչափով Մերցը և Զելենսկին հանդիպել են օդային տագնապի ազդանշանների ներքո Ծովում հայտնաբերված անծանոթ առարկան հետաձգել է Հելսինկիից Տալին ուղևորվող լաստանավը Կառավարությունը քննարկում է եկեղեցին հարկելու և գումարները հենց եկեղեցու միջոցառումներին ուղղելու տարբերակ Իրկուտսկի ալյումինի գործարանում դիմակների ռեժիմ է հայտարարվել․ վտանգավոր վարակի կասկած կա Ղալիբաֆ. Իրանը չի բացի Հորմուզի նեղուցը մինչև յոթ պայմանների կատարումը «Նոլո» փոթորիկն ուժեղացել է Խաղաղ օվկիանոսում՝ դառնալով երրորդ կարգի Կրեմլը սկսել է Պուտինի «Ուղիղ գծի» նախապատրաստումը՝ նեյրոցանցի օգնությամբ Օհայոյում Թրամփը ընտրություններում «մեծ անակնկալ» է խոստացել հանրապետականներին
Ամենադիտված