Վարչապետը անհրաժեշտության դեպքում կարձագանքի Ռոբերտ Քոչարյանի հարցազրուցին
Քաղաքական
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ բոլոր պատասխանատուներն, ըստ ոլորտների, հիիմնավոր արձագանքել են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերջին հայտարարությունները: ՀՀԿ գործադիր մարմնի նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ՀՀ վարչապետը նշեց, որ ինքը Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցի հրապարակման օրը Լեռնային Ղարաբաղում է եղել, սակայն, պատասխանատուներն, ըստ ոլորտների, արձագանքել են նրա դիտարկումն երին: «Ամեն դեպքում, մենք՝ որպես կառավարություն, պարտավոր ենք արձագանքել ցանկացած ողջամիտ հայտարարության: Ես դեռևս չեմ հասցրել ծանոթանալ բոլոր պարզաբանումներին: Կուսումնասիրեմ, և եթե լրացուցիչ պարզաբանումների կարիք լինի, անպայման պարզաբանում կներկայացնեմ»,- ընդգծեց նա:
Դիտարկմանը, թե փաստորեն Ռոբերտ Քոչարյանը վերադառնում է ակտիվ քաղաքականություն, Հովիկ Աբրահամյանը նշեց, որ իրենք ողջունում են ցանկացած անձի մուտքն ակտիվ քաղաքականություն, ում գործունեությունը կնպաստի երկրի զարգացմանը:


















































Ամենադիտված
Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում