ՖԻՖԱ-ն Սուարեսին որակազրկեց 4 ամսով
Սպորտ
ՖԻՖԱ-ի կարգապահական կոմիտեն որոշում է կայացրել Ուրուգվայի հավաքականի հարձակվող Լուիս Սուարեսի գործով: Ինչպես փոխանցում է ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը' Իտալիայի հետ խաղում մրցակցի պաշտպան Ջորջիո Կելինիին կծելու համար ՖԻՖԱ-ն Սուարեսին որակազրկել է հավաքականների մակարդակով 9 խաղով: Բացի այդ, ուրուգվայցին հեռացվել է ֆուտբոլի հետ կապված բոլոր գործընթացներից' 4 ամսով: «Լիվերպուլ»-ի հարձակվողը տուգանվել է նաև 100 հազար շվեյցարական ֆրանկով:
Որակազրկման ժամանակ Սուարսեին կարգելվի ներկա լինել ֆուտբոլային մարզադաշտերում յուրաքանչյուր պաշտոնական խաղի:
Այդպիսով, Սուարեսը չի կարողանա օգնել իր ազգային ընտրանուն Աշխարհի առաջնության ժամանակ, ինչպես նաև բաց կթողնի նոր մրցաշրջանի մեկնարկն Անգլիայի առաջնությունում, որի սկզիբը նախատեսված է օգոստոսի 16-ին:
Աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչում Ուրուգվայի ընտրանին հանդիպելու է Կոլուբիայի հավաքականին:


















































Ամենադիտված
Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում