Սերխիո Ագուերոն այլևս չի խաղա Աշխարհի առաջնությունում
Սպորտ
Ֆուտբոլի Արգենտինայի ազգային հավաքականի հարձակվող Սերխիո Ագուերոն, ով վնասվածք է ստացել Աշխարհի առաջնության խմբային փուլի վերջին՝ Նիգերիայի հավաքականի հետ խաղում, ամենայն հավանականությամբ, բաց կթողնի մրցաշարի մնացած ժամանակահատվածը: Ինչպես հաղորդում է Sky Sports-ը՝ սկզբից նրան ախտորոշվել է մկանային վնասվածք, սակայն բժշկական խորը հետաքննությունից հետո բացահայտվել են ավելի լուրջ խնդիրներ. կտրվել է ֆուտբոլիստի մկանը:
Ագուերոն մասնակցել է Աշխարհի առաջնության խմբային փուլի բոլոր երեք հանդիպումներին, սակայն արդյունավետ գործողություններով աչքի չէր ընկել:
Արգենտինայի ընտրանին հաջորդ հանդիպումը կանցկացնի առաջնության 1/8 եզրափակիչի շրջանակներում՝ Շվեյցարիայի հավաքականի դեմ:


















































Ամենադիտված
Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում