«Հրապարակ». Քառյակի ստեղծումը շատ ավելի հեռուն գնացող նպատակներ է հետապնդում
Հայկական Մամուլ
Թերթի աղբյուրների տեղեկացմամբ, ոչ իշխանական քառյակի ստեղծումը շատ ավելի հեռուն գնացող նպատակներ է հետապնդում՝ 2017-ի խորհրդարանական ընտրություններում մեկ միասնական թիմով հանդես գալու: Այսինքն' ստեղծվելու է մինի-ՀԱԿ, բայց այս անգամ գլխավոր ջութակի դերում է լինելու ԲՀԿ-ն: Բայց քանի որ առաջիկա աշնանը որոշակի զարգացումներ են սպասվում, քառյակի գաղափարախոսները կարծում են, որ հնարավոր է ֆորսմաժորային զարգացումներ լինեն, ուստի, ժամանակից շուտ են ակտիվացել, այդ իսկ պատճառով Ստեփան Մարգարյանը նպատակահարմար գտավ բարձրաձայնել, որ քառյակի համագործակցությունը Քոչարյանի հետ չի բացառվում:
Սրանով է բացատրվում նաեւ ԲՀԿ-ի դեմարշը ՀԱԿ ներկայացուցիչ Արամ Մանուկյանի նկատմամբ՝ ի պատասխան Քոչարյանի քննադատության: Ինչպես նաեւ ամեն գնով Րաֆֆուն «Ժառանգության» գլխին պահելու անհրաժեշտությունը: Գաղտնիք չէ, որ այս բոլոր ուժերն ունեն ֆինանսական խնդիրներ, եւ նրանցից ամենաապահովվածը ԲՀԿ-ն է:'
Եվ այս կոնտեքստում չտեղավորվողները, բնականաբար, պետք է դուրս մղվեին, ինչպես պատահեց Ստեփան Սաֆարյանի հետ, ով հայտնի է իր հակաԲՀԿ-ական ու հակաքոչարյանական տրամադրվածությամբ: Սակայն դեռ հստակ չէ հարցը՝ արդյոք Քոչարյանին հաջողվելո՞ւ է կառավարել այս խայտաբղետ քաղաքական բլոկը: Կա նաեւ Հովիկ Աբրահամյանի հարցը, որովհետեւ նա եւս քառյակը «կառավարելու», ինչպես նաեւ 2017-ին ԱԺ 35 տոկոսի փաթեթը տնօրինելու ծրագրեր ունի:
Շարունակությունը` «Հրապարակ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում