«Հրապարակ». Հովիկ Աբրահամյանի հայտարարությունը դուր չի եկել ռուսական կողմին
Հայկական Մամուլ
Հայաստան եկած Սերգեյ Լավրովը չի հանդիպել նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ, չնայած Հայաստան կատարած նախորդ այցի ժամանակ հանդիպել էր Տիգրան Սարգսյանի հետ: Բանն այն է, որ Աստանայից առաջ Հովիկ Աբրահամյանի հայտարարությունը` Մաքսային միությանն ու Ղարաբաղին առնչվող, թե մաքսային կետ չի լինելու, դուր չի եկել ռուսական կողմին, եւ վերջիններս Նազարբաեւի պահանջները' Ալիեւի նամակի տեսքով, պատճառաբանում են այդ հայտարարությամբ, մասնավոր զրույցներում նշելով, որ եթե հայկական կողմից չլիներ նման հայտարարություն, չէր լինի նաեւ նման նամակ, որովհետեւ հայկական ու ռուսական կողմերի միջեւ համաձայնություն կար' լռելյայն շրջանցել այդ հարցը, այն լուծելով հօգուտ Հայաստանի:
Նույն աղբյուրների փոխանցմամբ' սեպտեմբերին Հովիկ Աբրահամյանը կլինի Մոսկվայում, եւ այս հարցի մասին եւս «կխոսվի» նրա հետ:
Շարունակությունը` «Հրապարակ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում