«ՀԺ». Հրայր Թովմասյանն այսօր հաստատելու է խորհրդարանի աշխատակազմի նոր հաստիքացուցակը
Հայկական Մամուլ
Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանն այսօր հաստատելու է խորհրդարանի աշխատակազմի նոր հաստիքացուցակը: Գրում է «ՀԺ»-ն:
«Հժ»-ի տեղեկություններով, սույն հաստիքացուցակով կադրային մի շարք փոփոխություններ են սպասվում:
Բացի այն, որ երեկ Աժ գործերի կառավարիչ Հմայակ Մկրտչյանի՝ Համիկի ու ևս մի քանի հոգու վերջնահաշվարկն էր արվում, նաև խոսվում է հասարակայնության հետ կապերի վարչությունում հնարավոր փոփոխության մասին:
Նաև Թովմասյանն Աժ մի շարք վարչությունների պետերի կնշանակի՝ իրավաբանական, տնտեսագիտական վարչությունների ու հետազոտությունների և վերլուծությունների կենտրոնի:
Միևնույն ժամանակ, նոր աշխատողներ են ընդունվում, օրինակ՝ պատգամավորներից մեկի 63-ամյա քենին:։
Շարունակությունը՝ «ՀԺ»-ի այսօրվա համարում։


















































Ամենադիտված
Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում