Մունդիալի 1/8 եզրափակչի բոլոր զույգերը
Սպորտ
Հայտնի են ֆուտբոլի 20-րդ հոբելյանական առաջնության փլեյ-օֆի բոլոր մասնակիցները:
Վերջինը' H խմբում խմբային փուլի արգելքը հաղթահարեցին Բելգիայի և Ալժիրի թիմերը: 1/8 եզրափակչի առաջին հանդիպումները կկայանան հունիսի 28-ին: Բրազիլիայի ազգային թիմը Բելու-Օրիզոնտի քաղաքում կմրցի Չիլիի ընտրանու հետ: Նույն օրը Կոլումբիայի հավաքականը ուժերը կչափի Ուրուգվայի հետ:
Հունիսի 29-ին Ֆորտալեզա քաղաքում Նիդեռլանդների ընտրանին կմրցի Մեքսիկայի հետ: Այդ օրը կայանա նաև Կոստա Ռիկա-Հունաստան հանդիպումը: Հունիսի 30-ին Բրազիլիայի մայրաքաղաք Բրազիլիայում Ֆրանսիան քառորդ եզրափակչի ուղեգիր համար կխաղա Նիգերիայի թիմի հետ: Գերմանիան էլ կփորձի հաղթել Ալժիրին:
1/8 եզրափակչի վերջին հանդիպումները կկայանա հուլիսի 1-ին: Արգենտինա-Շվեյցարիա զույգը կպայքարի հաջորդ տուրի ուղեգրի համար, իսկ Բելգիան ուժերը կչափի ԱՄՆ-ի թիմի հետ:
Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը մեկնարկել է հունիսի 12-ին և կեզրափակվի հուլիսի 13-ին: ԱԱ-ի եզրափակիչ հանդիպում կկայանա լեգենդար «Մարականա» մարզադաշտում:


















































Ամենադիտված
Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում