Մեկնարկում են ՕԵԿ մարզային հանդիպումները
Քաղաքական
«Օրինաց երկիր» կուսակցությունը սկսում է մարզային հանդիպումների շարքը: Ինչպես տեղեկացնում են ՕԵԿ-ի մամուլի ծառայությունից, կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանն այսօր' հունիսի 27-ին, կհանդիպի Ճամբարակի, Վարդենիսի, Մարտունու, Գավառի և Սևանի կուսակցական ակտիվի և համակիրների հետ: Հունիսի 28-ին և 29-ին նախատեսված են հանդիպումներ Դիլիջանում, Իջևանում, Բերդում և Նոյեմբերյանում:
Հանդիպումների ընթացքում Արթուր Բաղդասարյանը կանդրադառնա Հայաստանի ներքին և արտաքին քաղաքական օրակարգի և երկրում առկա սոցիալ-տնտեսական խնդիրներին: Արթուր Բաղդասարյանը կներկայացնի «Օրինաց երկիր» կուսակցության դիրքորոշումն այդ իրողությունների հետ կապված և այն խնդիրները, որոնց կուսակցությունը հետամուտ է լուծելուն:
Կուսակցական ակտիվի հետ կքննարկվեն նաև կուսակցական կազմակերպչական հարցեր:


















































Ամենադիտված
Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում