Արթուր Մալոյանը վարձավճարով տեղափոխվեց Տուլայի «Արսենալ»
Սպորտ
Տուլայի «Արսենալն» այսօր` հունիսի 27-ին, պայմանագիր է ստորագրել հարձակվող Արթուր Մալոյանի հետ` վարձավճարով տեղափոխվելու վերաբերյալ: Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը: Նախորդ մրցաշրջանում 25-ամյա հարձակվողը խաղում էր «Շիննիկի» կազմում:
«Սպարտակի» սանը մեկ տարի ժամկետով վարձավճարով հանդես կգա «Արսենալի» կազմում: Նշենք, որ Մալոյանը «Շիննիկի» կազմում մասնակցել է 42 խաղի և հեղինակել 6 գոլ:
Տուլայի ակումբում, որը Ռուսաստանի Պրեմիեր լիգայում կունենա իր դեբյուտը, հարձակվողը կխաղա 38 համարի մարզաշապիկով:


















































Ամենադիտված
Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում