Հովհաննես Մանուկյանն ու Ջոն Հեֆերնը քննարկել են ՔԿՀ-ներում բարեփոխումների իրականացմանն առնչվող հարցեր
Հայաստան
ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն այսօր' հունիսի 27-ին, ընդունել է Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնի գլխավորած պատվիրակությունը: Կողմերն անդրադարձել են ՀՀ կառավարության ծրագրով նախատեսված դատաիրավական բարեփոխումների առաջնահերթություններին: Մանրամասնելով ՀՀ կառավարության ծրագրում ամրագրված ՀՀ արդարադատության նախարարության հիմնական հանձնառությունները՝ Հովհաննես Մանուկյանը դեսպանին ներկայացրել է հետագա համագործակցության հնարավոր ձևաչափերն ու ուղղությունները: Անդրադառնալով իրականացվող դատաիրավական բարեփոխումներին՝ արդարադատության նախարարը շեշտել է անկախ և պատասխանատու դատական իշխանության անհրաժեշտությունը:
Երկուստեք կարևորելով պրոբացիոն ծառայության ներդրումը Հայաստանի Հանրապետությունում` կողմերը քննարկել են քրեակատարողական հիմնարկներում էական բարեփոխումներ իրականացնելու հարցերը: Հանդիպմանը բարձր է գնահատվել համագործակցության ներկա մակարդակը և պատրաստակամություն է հայտնվել նպաստել դրա խորացմանն ու առավել արդյունավետ լինելուն:


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից