Իշխանությունից հեռանալ է պետք
Քաղաքական
Հունիսի 26-ին Սերժ Սարգսյանի հրամանագրով ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը նշանակվեց ԱՄՆ-ում ՀՀ դեսպան:
Լուրեր.com-ը Տիգրան Սարգսյանի նոր պաշտոնի վերաբերյալ զրուցեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի հետ: Վերջինիս խոսքով` Տիգրան Սարգսյանի և՛ քաղաքական, և՛ աշխատանքային փորձն ամբողջովին հերիքում են, որ նա լինի դեսպան:
«Եթե խոսքը վերաբերում է պրոֆեսիոնալ համապատասխանությանը, ապա և՛ քաղաքական, և՛ աշխատանքային փորձն ամբողջովին հերիքում են, որ նա լինի դեսպան, եթե վերաբերում է նրան, որ իշխանության ներկայացուցիչը դառնում է դեսպան, ապա տարբերություն չկա` ով կլինի, որովհետև բոլորն էլ նախագահի քաղաքականությունն են իրականացնում, և վերջապես, դեսպան նշանակելով կամ չնշանակելով երկրում որևէ խնդիր չի լուծվում: Այլ հարց է, որ այն իշխանությունը և իր ներկայացուցիչները, որոնք ձախողել էին երկրում ամեն ինչ, այդ թվում նաև` Տիգրան Սարգսյանը, ուղղակի իշխանությունից պետք է հեռանան, այդ թվում` դեսպանական աշխատանքից»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը:


















































Ամենադիտված
Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում