Արքայազն Հարին տեսագրել է թագավորական ընտանիքի պատմության մեջ առաջին տեսաուղերձը (լուսանկարներ)
Այլ
Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Բ թագուհու թոռը՝ արքայազն Հարի Ուելսցին, Բրազիլիայում տեսագրել է թագավորական ընտանիքի պատմության մեջ առաջին տեսաուղերձը «Sky News» հեռուստաալիքը:
Սովորաբար Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի անդամները պաշտոնական ուևորություններից հետո ուղարկում են շնորհակալական նամակներ, բայց արքայազն Հարին որոշել է խախտել ավանդույթները և Բրազիլիայից մեկնելուց առաջ տեսանյութ է գրանցել հեռախոսով, որը զետեղել է YouTube-ի՝ Մեծ Բրիտանիայի միապետության պաշտոնական ալիքում:
«Սկսած հիվանդանոցներ այցելելուց և վերջացրած ջունգլիներ և այլ վայրեր ուղևորություններով, դա բացարձակապես ցնցող ճանապարհորդություն էր: Անշուշտ, ես կրկին կվերադառնամ այստեղ: Ես այնքան շորհակալ եմ ձեզնից հյուրընկալության և ջերմ ընդունելության համար»,- տեսագրության մեջ պատմել է արքայազն Հարին:
Ըստ հեռուստաալիքի տվյալների՝ Հարին Բրազիլիայում անցկացրել է չորս օր: Ուղևորության ընթացքում նա այցելել է ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղեր և մի քանի հոսպիտալներ, ինչպես նաև հանդիպել է Ֆորմուլա-1-ի չեմպիոն Այրտոն Սեննայի հարազատների հետ:



























































Ամենադիտված
Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում