Ընդդիմադիրների որս է սկսվելու․ մեկին համոզելու են, մեկի նկատմամբ քրգործ են հարուցելու (տեսանյութ) Ով կվերահսկի Թրիփփի 200 մլն դոլարը. Թրամփը պատրաստվում է աղմկահարույց հայտարարության (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի պատկերացրած ապագան ՀՀ-ի գերեզմանն է. Սուրենյանց (տեսանյութ) Ալիևը մեր գերիներին ներկայացնում է իբրև հանցագործներ. ինչ ճակատագիր է սպասվում նրանց (տեսանյութ) «Ոսկե ծիրան» կինոփառատոնի ժյուրիի անդամ, աշխարհահռչակ շեփորահար Իբրահիմ Մալուֆն այցելել է Կոմիտասի թանգարան-ինստիտուտ Մոսկվայի և Երևանի միջև պաշտոնապես գործարկվել է ուղիղ ավտոբուսային երթուղին Հայաստանն ու ՄԱԿ-ը քննարկել են ցեղասպանության կանխարգելման ոլորտում համագործակցության ընդլայնումը.ՀՀ ԱԳՆ Գագիկ Ծառուկյանի ուղերձը՝ ՔԿՀ–ից. Հարավային Կորեայի նախագահը տուն չունի Կասեցվել է «ՆՅՈՒ ՅՈՐՔ» բարի արտադրական գործունեությունը Կեչառիսի Սբ Գրիգոր եկեղեցու 13-րդ դարի որմնանկարները վերականգնվում են Ստեփանավանի «88» սուպերմարկետի հացի արտադրամասի աշխատանքը կասեցվել է Գոռ Վարդանյանից հօգուտ պետության կբռնագանձվի 128 մլն դրամ և 4 ավտոմեքենա 

Ամուսնու թանկարժեք նվերը Ալլա Լևոնյանի տարեդարձին (լուսանկար)

Այլ

Երգչուհի Ալլա Լևոնյանը երեկ տոնում էր ծննդյան տարեդարձը: Նա բոլորել է 39 տարին, ինչի կապակցությամբ կեսգիշերից բազմաթիվ շնորհավորանքներ է ստացել: «Առաջին շնորհավորանքն ու ջերմ խոսքերը ամուսնուցս եմ լսել, այնուհետև շատ զանգեր, հաղորդագրություններ եմ ստացել ընկերներիցս, գործընկերներիցս, Հայաստանում և արտերկրում ապրող երկրպագուներիցս»,- ESem.am-ի հետ զրույցում ասաց Ալլան, ով անակնկալների պակաս չի զգացել:

 

 

«Առաջին հաճելի անակնկալը ձագուկներիս կողմից է եղել: Կեսօրին եկա տուն ու ինչ տեսնեմ, նրանք տնով մեկ փուչիկներ էին լցրել, մոմերով սեղան գցել ու տորթը ձեռքներին` ինձ էին սպասում: Ժանուլիկի գլխավորությամբ երգեր, բանաստեղծություններ ու բարեմաղթանքներ էին պատրաստել, միասին տորթիկ կերնաք, երգեցինք ու պարեցինք»,- նշեց երգչուհին:

Ալլայի խոսքով` ինքը մեծ խնջույքների սիրահար չէ: «Ես մեծ, ճոխ, առատ սեղաններով խնջույքներ չեմ սիրում, ինձ համար կարևորը միջավայրի ջերմությունն ու անկեղծությունն է: Ինչ կարևոր է, թե սեղանին քանի տաք ուտեստ կլինի, կարևորը, այդ պահին հոգով տաք լինենք,- ասաց Ալլան` հավելելով, որ նախորդ  տարի համեմատաբար մեծ խնջույք էին  կազմակերպել: «Այս տարի ավելի շատ ընտանեկան տոն էի ուզում,  այդպես էլ եղավ: Երեխաների հետ նշելուց հետո ամուսնինս ինձ ռեստորան հրավիրեց, որտեղ հիանալի ժամանակ անցկացրեցինք` կերանք, խմեցինք, զրուցեցինք ու միմիյանց ջերմ խոսքեր ասացինք»:

 

 

Խոսելով ծննդյան տոնի կապակցությամբ ստացած նվերների մասին` երգչուհին ասաց, որ նվերների պակաս երբեք չի զգում: «Ամուսինս ու երեխաներս չեն սպասում, որ ծննդյանս օրն ինձ ինչ-որ բան  նվիրեն, թեև  այդ օրերին առանձնահատուկ ինչ-որ բան են պատրաստում: Երեկ Ժանուլիկս իր ձեռքով պատրաստած շատ գեղեցիկ վզնոց նվիրեց: Ամուսիսնս էլ շատ յուրահատուկ ու թանկարժեք իր, բայց չեմ ասի թե ինչ :)»,-ESem.am-ին ասաց Ալլան, ով չկարողացավ առանձնացնել մինչ այս ունեցած ամենահիշարժան ծննդյան տոնը: «Իմ բոլոր ծննդյան օրերերն էլ անմոռանալի են եղել: Մի անգամ տարեդարձիս երեկոն ԱՄՆ-ի  շատ հայտնի ակումբներից մեկում եմ անցկացրել, որտեղի երաժիշտներին ընկերներս ասել էին, որ իմ ծնունդն է, ու իրենք իմ անունը տալով էին երգում: Մի տարի էլ մանկության ընկերուհիս էր հաճելի անակնկալ կազմակերպել, ընկերներով մեր ռեստորանում էինք հավաքվել, հիշում եմ` շատ ուրախ անցավ»,- պատմեց երգչուհին:

Ծննդյան տորթի մոմերը փչելիս երգչուհին զավակների հետ կապված երազանք է պահել` նրանց համար առողջություն և բարեկեցիկ կյանք խնդրել Աստծուց:

 

 

Անդրադառնալով ստեղծագործական կյանքում սպասվելիք նորություններին` Ալլան ասաց. «Մի կարևոր բան կցանկանամ նշել, ես երբեք ստեղծագործական դադար չեմ առել, միշտ զբաղվել եմ իմ գործով: Միգուցե շատերի նման անիմաստ տեսահոլովակներ չեմ նկարահանել, որ ցույց տամ տեսեք-տեսեք ես գործ եմ անում, բայց դադար էլ չեմ առել: Այս ընթացքում և´ Երևանում, և´ արտերկրում մենահամերգներով եմ հանդես եկել, մի շարք խմբակային համերգների ու միջոցառումների եմ մասնակցել, նոր երգեր եմ  ձայնագրել: Շուտով Երևանում ևս մեկ մենահամերգ կունենա»,-  ասաց Ալլան ու հավելեց, որ հայ հանդիսատեսի համար կերգի սեպտեմբերի 14-ին` Արամ Խաչատրյան համերգասրահում: «Կարծում եմ` մինչ այդ  տեսահոլովակներիս նկարահանման աշխատանքները կավարտենք ու կհանձնեմ իմ հանդիսատեսի դատին: Տեսահոլովակներից մեկը նկարահանվելու է ամերիկամբակ երգիչ Արման Աղաջանյանի հետ զուգերգի հիման վրա:  Նրա հետ  մեկ անգամ արդեն ներկայացրել ենք կատակերգով մյուսը»,- ասաց երգչուհին` ավելացնելով,  որ մյուսն ավելի լուրջ գործ կլինի:

 

ESem.am-ը շնորհավորում է Ալլային և մաղթում բեղուն ստեղծագործական տարի:

Զրուցեց Մերի Պողոսյանը

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Դարչինի օգտակար ազդեցությունը մարդու առողջության վրաՆերքին տագնապ․ ինչու է այն առաջանում և ինչպես է ազդում մարդու վրաՍինգապուրը ներկայացրել է կիբեռանվտանգության նոր ռազմավարությունՀնդկաստանում հեղեղումների հետևանքով տասնյակ մարդիկ տարհանվել ենՋրի կարևորությունը օրգանիզմի համար․ ինչու է անհրաժեշտ պահպանել ջրային հավասարակշռությունըԵվրոպայում նոր ջերմային ալիք է սպասվումԱրհեստական բանականությունը կարող է փոխել միլիոնավոր մարդկանց աշխատաշուկան․ նոր զեկույցԿանադան խստացնում է անտառային հրդեհների դեմ պայքարի միջոցառումներըՍտեփանավանում մեքենաներ են բախվել․ վիրավոր կաԱՄՆ կենտրոնական հրամանատարությունն հայտարարել է Իրանի դեմ նոր հարվածների մասինԲուլղարիայի նախագահի աշխատակազմի շենքը տարհանվել է՝ ռումբի սպառնալիքի պատճառով Իլոն Մասկը Մարին Լը Պենին անվանել է Ֆրանսիայի «վերջին հույսը» 10 միլիոն երկրպագու պահանջում է վտարել Արգենտինային ԱԱ-2026-ից Անգլիա-Արգենտինա․ պատմական հակամարտության ֆոնին՝ աշխարհի առաջնության վճռական կիսաեզրափակիչ«Պարտությունը դժվար է ընդունել»․ Մակրոնը՝ Ֆրանսիա-Իսպանիա հանդիպման մասին Իրանը չի ծրագրում այս պահին բանակցություններ սկսել ԱՄՆ-ի հետ․ Էսմայիլ Բաղայի ԵՄ-ն ևս 1 մլրդ եվրո կհատկացնի Ուկրաինային ԱԹՍ-ների համար․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանը արդարացվել էԻրանը խոստացել է արգելափակել տարածաշրջանային նավթի և գազի արտահանման ուղիները ԱՄՆ-ի 250-ամյակին նվիրված նոր հուշադրամները կկրեն Թրամփի պատկերըԸնդդիմադիրների որս է սկսվելու․ մեկին համոզելու են, մեկի նկատմամբ քրգործ են հարուցելու (տեսանյութ)Այսօր հայտնաբերվածներն Աջափնյակի սկանդալային սպանության մասնակիցներն են Մագանադում արջը տղամարդու է հոշոտել Շոգի պատճառով՝ Գերմանիայում վտանգի տակ է հայտնվել արտադրությունը, իսկ Ֆրանսիայում 142 մարդ խեղդվել է Ռուսաստանը սովորել է շրջանցել իր դեմ սահմանված պատժամիջոցները․ ՊեսկովԱրագածոտնի թեմը հրավիրում է միասնական ժամերգությանՈվ կվերահսկի Թրիփփի 200 մլն դոլարը. Թրամփը պատրաստվում է աղմկահարույց հայտարարության (տեսանյութ)Նիկոլ Փաշինյանի պատկերացրած ապագան ՀՀ-ի գերեզմանն է. Սուրենյանց (տեսանյութ)«Կպատասխանենք ագրեսիային». Իրանի բանակը ԱՄՆ-ին ուղղված հայտարարությամբ է հանդես եկելԼիբանանն ու Իսրայելը Հռոմում համաձայնության են եկել երկու փորձնական գոտի ստեղծելու շուրջ․ Al Jazeera Մրայն Սպետը նշանակվել է ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության փոխդեսպանՄԱԿ-ի բարձր մակարդակի ֆորումում Հայաստանը ներկայացրել է «ԹՐԻՓՓ» ծրագիրըԳարեջրի օրեր՝ ԵրևանումԱռեղծվածային ու ողբերգական դեպք՝ Երևանում․ հայտնաբերվել է օտարերկրացու մարմին՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած Ձերբակալվել են սպանության և սպանության փորձի մեղադրանքով հետախուզվող երկու տղամարդԱլիևը մեր գերիներին ներկայացնում է իբրև հանցագործներ. ինչ ճակատագիր է սպասվում նրանց (տեսանյութ)Մոսկվան սպասում է Երևանի և Բաքվի համաձայնությանը՝ «3+3» հարթակի հաջորդ հանդիպման վայրի շուրջՆյու Յորքում ԱԳՆ-ն ներկայացրել է ՀՀ մոտեցումները մոլորակային եռակի ճգնաժամի հաղթահարման վերաբերյալԹրամփը չի բացառել, որ Մինաբի դպրոցի վրա հարձակման հետաքննության արդյունքները չեն հրապարակվիՀՀ-ի դեմ հնչող մեղադրանքների ներքո շարունակում են դատել Բաքվի բանտերում գտնվող հայերին․ Աբրահամյան«Ոսկե ծիրան» կինոփառատոնի ժյուրիի անդամ, աշխարհահռչակ շեփորահար Իբրահիմ Մալուֆն այցելել է Կոմիտասի թանգարան-ինստիտուտ«Հրապարակում ենք բացառիկ նշանակություն ունեցող փաստաթղթեր». Գագիկ Ծառուկյանի փաստաբաններՀայաստանը մասնակցում է ՄԱԿ-ի բազմակողմ համակարգի բարեփոխումների գործընթացինՀայաստանն ու Հունաստանը քննարկել են տուրիզմի ոլորտում համագործակցությունը խորացնելու հնարավորությունՀԱՊԿ-ը ներկայացրել է ահաբեկչության և զենքի ապօրինի շրջանառության դեմ պայքարի արդյունքներըԶախարովա․ ԱՄՆ-ն ձգտում է գործել՝ առանց հաշվի առնելու Միջուկային փորձարկումների համապարփակ արգելքի մասին պայմանագիրըՄոսկվայի և Երևանի միջև պաշտոնապես գործարկվել է ուղիղ ավտոբուսային երթուղինՇատվան գյուղի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Opel Astra»-ն․ կա վիրավորՎրաստանում ավարտվել է դեպի Լարս տանող նոր թունելի 5 կամուրջներից մեկի շինարարությունըՀայաստանն ու ՄԱԿ-ը քննարկել են ցեղասպանության կանխարգելման ոլորտում համագործակցության ընդլայնումը.ՀՀ ԱԳՆ
Ամենադիտված