Հանրապետության տարածքում hնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ
Հայաստան
Հունիսյան վերջին օրերին հանրապետության ողջ տարածքում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Ինչպես փոխանցեցին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հասարակայնության հետ կապերի վարչությունից, հունիսի 28-ի գիշերը, հուլիսի 1-ին, 2-ի գիշերը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:
Հունիսի 28-ի, հուլիսի 2-ի երեկոյան ժամերին, 29-30-ին գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Քամին կլինի հարավ-արևմտյան` 5-10 մ/վրկ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` մինչև 18-23 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը հունիսի 29-30-ին կնվազի 3-4 աստիճանով, հուլիսի 1-2-ին նույնքան կբարձրանա:


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից