Կդադարեցվի Ավան և Շենգավիթ վարչական շրջանների որոշ հատվածների ջրամատակարարումը
Հայաստան
Վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված` առաջիկա օրերին կդադարեցվի Ավան և Շենգավիթ վարչական շրջանների որոշ հատվածների ջրամատակարարումը: Ինչպես տեղեկացրին «Երևան Ջուր» ընկերությունից, հունիսի 30-ին` ժամը 9.00-21.00-ն, կդադարեցվի Ավան վարչական շրջանի Խուդյակով փողոցի, 7-րդ փողոցի և նրբանցքների, թիվ 12 պոլիկլինիկայի, «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի» և հարա կից տարածքների ջրամատակարարումը:
Հունիսի 30-ին` ժամը 9-ից մինչև հուլիսի 1-ը` ժամը 21.00-ն, կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի` Մետրոպոլիտենի «Չարբախ» կայարանի, «Դեպոշինի», «Ռենեսանս» ռեստորանի, «Էրեբունի» օդանավակայանի հարակից տարածքների, Արարատյան փողոցի 62/1, 62/2, 62/3, 68-90, Շիրակի փողոցի 2/1, 2/2 և Արշակունյաց պողոտայի 280-324 համարների, Ներքին Չարբախ թաղամասի և հարակից տարածքների ջրամատակարարումը: Իսկ Ներքին Շենգավիթ թաղամասում կնկատվի ջրի ճնշման անկում:


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից