ԵԱՀԿ ԽՎ հայաստանյան պատվիրակությունն արդեն Բաքվում է
Արտաքին Քաղաքական
ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի հայաստանյան պատվիրակությունն արդեն Բաքվում է և կմասնակցի ԵԱՀԿ ԽՎ նստաշրջանին: Հայկական պատվիրակությունը բարեհաջող հասել է Բաքու: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց ԵԱՀԿ ԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար Արտաշես Գեղամյանը:
Պատվիրակության կազմում են նաև ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը, ինչպես նաև մեկական ներկայացուցիչներ ՀՀ ԱԳՆ-ից և ԱԺ միջազգային կապերի բաժնից:
ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի հերթական նստաշրջանը կանցկացվի Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում, հունիսի 28-ից հուլիսի 2-ը:


















































Ամենադիտված
Հրապարակվել է սպանված Խամենեիի նստավայրի լուսանկարները (Ֆոտոշարք)