«Հրապարակ». Ուշագրավ մանրամասներ` Մասիսի անձնագրայինի պետի հեռացման մասին
Հայկական Մամուլ
Վովա Գասպարյանի՝ ամիսներ առաջ կատարած կադրային փոփոխություններից ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել. մարտին նրա հրամանով ազատվել եւ կադրերի ռեզերվում է Մասիսի անձնագրայինի պետ Հայկ Թադեւոսյանը: Պարզվում է՝ նրան ազատելու հիմնական պատճառը քաղաքական է: Նա մարտի 9-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում «գործուն աջակցություն» է ցույց տվել ԲՀԿ-ական թեկնածուին. կեղծ գրանցումների շնորհիվ այս շրջանի Սայաթ-Նովա գյուղում ՀՀԿ-ականին հաղթել է ԲՀԿ-ական Ռազմիկ Ալավերդյանը:
Բանն այն է, որ Թադեւոսյանը Հովտաշենի ԲՀԿ-ական գյուղապետ Հովիկ Թադեւոսյանի խնամին է: Ի դեպ, խնամիների հետ ջերմ հարաբերություններ ունի նաեւ Երեւանի անձնագրայինի նախկին պետ Նորիկ Մուրադխանյանը, որի պաշտոնանկությունը նույնպես սրանով են ոմանք բացատրում:
Շարունակությունը` «Հրապարակ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում