«Հրապարակ». Տներն ազատելու «սև թուղթը» ստացած Տերյան 19, 23 և 25 հասցեների բնակիչները երեկ փողոցում էին
Հայկական Մամուլ
Մոտ 10 օր առաջ տներն ազատելու «սեւ թուղթն» ստացած Տերյան 19, 23 եւ 25 հասցեների բնակիչները երեկ փողոցում էին։ Նրանք Աֆրիկյանների շենքի օրինակն են բերում. եթե բնակիչները դուրս չգային իրենց տներից, չէին կորցնի այդ գանձը։ «Մենք հայտարարում ենք, որ երբեւիցե Սերժ Սարգսյանին, Տարոն Մարգարյանին կամ «Լոկալ Դիվելոփերզ» ընկերության նախագահ Սամվել Մայրապետյանին չենք դիմելու՝ համարելով դա անիմաստ։ 7 տարի է՝ անհեթեթ պատասխաններ ենք ստանում»:
Բնակիչներն սպառնում են. «Եթե բռնի ուժ գործադրեք, մենք էլ ուժ կգործադրենք։ Եթե մի կաթիլ արյուն թափվի, մենք էլ արյուն կթափենք։ Մենք ուզում ենք մեզ հանգիստ թողնեն եւ դադարեցնեն իրենց ոտնձգությունները մեր սեփականության նկատմամբ։ Թող աստծո եւ ազնիվ մարդկանց արդարացի պատիժն իջնի այն իշխանավորների հանցավոր գլխներին, որոնք փորձում են հարստանալ ՀՀ քաղաքացիների աշխատանքի, ունեցվածքի հաշվին»։
Շարունակությունը` «Հրապարակ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում