«Ազգ». Հայաստանի պատվիրակությունը կրկին մեկնում է Բաքու
Հայկական Մամուլ
Մինչեւ հուլիսի 2-ը Բաքվում ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի տարեկան նստաշրջանն է տեղի ունենալու, որին մասնակցելու է նաեւ Հայաստանի պատվիրակությունը: Պատվիրակության հիմնական կազմի անդամները Արտաշես Գեղամյանը, Ստեփան Մարգարյանը եւ Ստեփան Դեմիրճյանն են: Վերջինս չի մեկնել Բաքու, նրա փոխարեն պատվիրակության կազմ է ընդգրկվել ՀՅԴ-ից Աղվան Վարդանյանը: Նախօրեին «Ազգի» հետ զրույցում Ա. Վարդանյանը տեղեկացրեց, որ մի քանի զեկույցներ կան վեհաժողովի տարեկան հավաքում' քաղաքական, տնտեսական, մարդու իրավունքներին առնչվող, դրանց վերաբերյալ պետք է բանաձեւեր ընդունվեն: Հայկական կողմը փորձելու է Հայաստանի շահերը ներկայացնող դրույթներ տեղավորել այդ բանաձեւերում:
Հարցին, թե վտանգի զգացողություն չունի՞ մեկնման հետ կապված' Ա. Վարդանյանը հակադարձեց'«Ինչ վտանգ», ու նշեց, որ իրենց խմբակցությունից առաջին անգամ չեն Բաքու այցելում, անցած անգամ Վահան Հովհաննիսյանն ու Լիլիթ Գալստյանն էին, եւ առհասարակ' եվոպական համաժողով է, պետք է մասնակցել եւ կարողությունների ողջ ծավալով աշխատել:
Մանրամասները` «Ազգ» շաբաթաթերթում:


















































Ամենադիտված
Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում