Մովսիսյանը վնասվածքի պատճառով կմեկնի Հռոմ
Սպորտ
Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը կմեկնի Հռոմ և կհետազոտվի պրոֆեսոր Մարիանայի հիվանդանոցում:
Ֆուտբոլիստը Հայաստանի և Գերմանիայի միջև հանդիպման ժամանակ ծնկահոդի ցավեր է ունեցել: Ինչպես տեղեկացնում է մոսկովյան ակումբի պաշտոնական կայքը, բուժզննում անցնելուց հետո որոշվել է նրան ուղարկել Հռոմ:
«Սպարտակի» բժշկական դեպարտամենտի ղեկավար Միխայիլ Վարդապետովի խոսքով` երկուշաբթի օրը Մովսիսյանին աջ ոտքի ծնկահոդի ախտորոշումից արտրոսկոպիա կարվի, որից հետո պարզ կլինի ախտորոշումը, և կհստակեցվի ապաքինման ժամկետները:


















































Ամենադիտված
Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում