Պորոշենկոն Բրյուսելում չհայտարարված կետեր է ավելացրել ԵՄ-ի դիրքորոշման մեջ
ԱՐԽԻՎ
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է, որ Եվրոպական խորհուրդն Ուկրաինայի հարցով իր որոշման մեջ նշել է ԵՄ անդամակցության հեռանկարներ, սակայն խորհրդի որոշման մեջ նման հայտարարությունները բացակայում են: Այս մասին հայտնում է ria.ru-ն:
Բրյուսելում Ուկրաինայի ճգնաժամի կարգավորման հարցով պայմանավորվածությունների ցանկի հրապարակումից մի քանի ժամ հետո, Պորոշենկոյի մամուլի ծառայությունը ներկայացրել է ևս երկու կետ, որոնք բացակայում էին եվրոպական փաստաթղթում:
Պորոշենկոյի մամուլի ծառայությունն իր հայտարարության առաջին մասում հայտնում է, որ Ուկրաինայի իշխանություններն սպասում են, որ զինադադարի ընթացքում մի շարք միջոցառումներ կձեռնարկվեն Եվրոպական խորհրդի կողմից ընդունված որոշումների իրականացման համար, իսկ ավելի վաղ հաղորդվում էր, որ Ուկրաինայի նախագահը խորհրդակցություն է անցկացրել ուժային կառույցների հետ, որի արդյունքում սպասվում է, որ զինադադարի ընթացքում կիրականացվի ևս երկու կետ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)