Դա եղել է մեր «ես»-ի հաշվին. Արմեն Մարտիրոսյան
Քաղաքական
Այսօր` «Ժառանգություն» կուսակցության համագումարի ժամանակ, հաշվետվությամբ հանդես եկավ կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
Վերջինս իր հաշվետվության մեջ ներկայացրեց ինչպես մինչև նախագահական ընտրությունները, այնպես էլ այդ ընտրություններից հետո տեղի ունեցած իրադարձությունները և «Ժառանգության» քայլերը:
Արմեն Մարտիրոսյանի խոսքով՝ դեռևս չի եղել մի դեպք, որ չպաշտպանի ժողովրդի և ընդդիմադիր դաշտի ներկայացուցչի շահը:
«Հաճախ դա եղել է մեր «ես»-ի հաշվին, որը բերել է նաև կորուստների»,- ասաց Մարտիրոսյանը:
Նախագահական ընտրությունների ընթացքում, Արմեն Մարտիրոսյանի խոսքով, հանձնաժողովականները չկարողացան դիմանալ ահաբեկումներին, և անգամ այլ կուսակցությունների ներկայացուցիչների ներկայության պարագայում իշխանությանը քվեարկության օրը հաջողվեց օգտագործել ողջ զինանոցը: «Սակայն որոշ մարզկենտրոններում հաղթանակը պահպանվեց»,- ասաց Մարտիրոսյանը:
Արմեն Մարտիրոսյանը նշեց նաև, որ իրենք դրական են համարում խորհրդարանում չորս ուժերի համագործակցությանը. «Բայց հույս ունենք, որ դա դուրս կգա խորհրդարանի դռներից դուրս»,- նշեց նա:


















































Ամենադիտված
Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում