Իսպանիայի հավաքականն ինձ շատ տխրեցրեց. Գվարդիոլա
Սպորտ
Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան անդրադարձել է Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեին:
«Դել Բոսկեն Իսպանիայի հավաքականի համար լավագույն մարզիչն է: Հուսով եմ` նա իր պաշտոնը կպահպանի, որովհետև նա ամենահարմար մարդն է, ով կարող է կատարել այն փոփոխությունները, որոնց կարիքը թիմն ունի: Իսպանիայի հավաքականն ինձ շատ տխրեցրեց: Մեր հավաքականի տղաներն այնքան բան են արել ֆուտբոլի համար: Նրանք արժանի էին փլեյ-օֆֆում պայքարելու հնարավորություն ստանալուն»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է Inside spanish football-ը:


















































Ամենադիտված
Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում