Արտաշես Գեղամյանը Բաքվում բարձրաձայնել է ԼՂ հիմնահարցում ազգերի ինքնորոշման իրավունքի մասին
Արտաքին Քաղաքական
Ադրբեջանի մայրաքաղաքում ընթացող ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի 23-րդ նստաշրջանի ժամանակ հայկական պատվիրակության ղեկավար Արտաշես Գեղամյանը բարձրաձայնել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններում Լեռնային Ղարաբաղի իշխանություններին ներառելու անհրաժեշտության մասին: Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը:
Հայկական պատվիրակության ղեկավարը, ԱՄՆ ներկայացուցիչ Բենջամին Կարդինի կողմից Ուկրաինայի հարցում Ռուսաստանի դեմ ներկայացված բանաձևի քննարկման ժամանակ խոսքի իրավունք խնդրելով, մեղադրել է Ադրբեջանին ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամներից ամենաշատը ԱՄՆ վրա հույս դնելու համար: Գեղամյանը բարձրաձայնել է նաև ազգերի ինքնորոշման իրավունքի կարևորության մասին:
ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի հերթական նստաշրջանն անցկացվում է Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում հունիսի 28-ից հուլիսի 2-ը:


















































Ամենադիտված
Հրապարակվել է սպանված Խամենեիի նստավայրի լուսանկարները (Ֆոտոշարք)